Պատմություն. Կրկնություն.

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Էրեբունու հիմնադրումը – մթա․ 782 թվական
Մակեդոնացու արևելյան արշավանքը – մթա․ 334-325 թվականներ
Մագնեսիայի ճակատամարտը – մթա․ 190 թվականներ
Տիգրան Մեծի գահակալությունը – մթա․ 95-55 թվականներ
Հռանդեայի ճակատամարտը – 62 թվական
Քրիստոնեության ընդունումը – 301 թվական
Գրերի ստեղծումը — 405 թվական
Ավարայրի ճակատամարտ — 451 թվական
Ավատատիրության ձևավորումը,աստիճանակարգությունը: Ազատների և անազատների դասերը-6-9 դարեր
Խաչակրաց արշավանքներ — 1095-1291 թվականներ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

1. Աշոտ Ա

Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն Վերակառուցվեց Կարսը Ամրապնդվեցին կապերը վրացիների և աղվանների հետ։

2. Սմբատ Բ Տիեզերակալ

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ II–ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987 թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը:

3. Աշոտ Դ

Աշոտ IV–ը գլխավորում էր երկրի միավորման համար մղվող պայքարը: Ամենայն հավանականությամբ Աշոտ IV–ը, կարճ ժամանակ անց նաև Հովհաննես–Սմբատը զոհ են դարձել բյուզանդացիների կազմակերպած խար դավանքներին:

4. Հովհաննես-Սմբատ

Արքունիքում ուժեղացած բյուր ուժերի ճնշման տակ Հովհաննես Սմբատը կտակ գրեց՝ իր մահվա նից հետո Անին Բյուզանդիային հանձնելու մասին: Այդ կտակը դավաճանաբար ուղարկվեց կայսրին և գաղտնի էր պահվում հայ հասարակությունից : Փաստորեն, Հովհաննես Սմբատը խախտեց եղբոր հետ կնքած համաձայնագիրը՝ իր մահվանից հետո ամբողջ թագավորությունը Աշոտին թողնելու վերաբերյալ:

5. Գագիկ Ա Շահնշահ

1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից: Պատմիչները դրա համար վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով: Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները: 1001. թվականին կառուցվեց Մայր տաճար՝ Կաթողիկեն։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

1. Քրիստոնեության ընդունումը – 301 թվական, Հայաստանը առաջին պետությունն է, որը մինչև օրս դավանում է քրիստոնեությունը։

2. Գրերի ստեղծումը — 405 թվական — Ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը ապահովելու նպատակով ստեղծվում է հայերենի այբուբենը. հայկական բանահյուսությունը, հունարեն, արամեերեն և պարսկերեն կատարվող արքունի գրագրությունը, ինչպես նաև կրոնական ծեսերը, սկսեցին արվել հայերենով։ Կա տեսակետ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն։ Ենթադրվում է, որ դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին։

3. Տիգարն Մեծի գահկալությունը – մթա․ 95-55 թվականներ — Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

4. Խաչակրաց արշավանքներ 1095-1291թթ — Կրոնների մինչև ընթացող ամենածանր ճակատամարտերից մեկն է։

5. Հռանդեայի ճակատամարտը – 62 թվական — Հռանդեայի ճակատամարտի արդյունքում հռոմեական դիրքերը տարածաշրջանում թուլացան, որի արդյունքում 63 թվականին նորից հռոմեական բանակի ղեկավար նշանակվեց Կորբուլոնը, որը ուներ պատերազմելու և բանակցելու արտակարգ լիզորություններ։ Նա 64 թվականին ներխուժում է Հայաստան, սակայն չի համարձակվում պատերազմ սկսել, այլ Վաղարշ Ա-ի հետ բանակցությունների մեջ է մտնում և նրանից խնդրում, որ Տրդատը ներկայանա Հռոմ և հենց Ներոն կայսրից ստանա Հայաստանի թագը։

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կողմնացույց — մ.թ.ա. 206թ.
Թուղթ — մ.թ.ա. 105 թ.
Դանակ Պատառաքաղ — X դար
Ատրճանակ — 1128թ․
Օդապարիկ — 852թ․

Оставьте комментарий