Իմ ինքնակենսագրությունը.

Ողջույն, ես Եվա Պապյանն եմ: Այսօր կփորձեմ համառոտ ներկայացնել ինքս ինձ, թեպետ վստահ չեմ, որ կկարողանամ կրճատ պատմել: Այս թեմայով ես սիրում եմ արձակ խոսել, սակայն պարզ է, որ դեռ կյանքի մեծ փորձ չունեմ, որպեսզի ներկայացնեմ հատիկ-հատիկ ամեն ինչ:

Դե, սկսենք նրանից, որ ես 11 տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցում, ինչպես նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի 3-րդ դասարանում:

Իրականում, շա՜տ ընդհանուր բաներ ունեմ թե՛ մայրիկիս, թե՛ հայրիկիս հետ: Արտաքնապես շրջապատս նմանեցնում է ինձ հայրիկիս, բայց ես գիտեմ, որ ինչ որ չափով նմանություն ունեմ նաև մայրիկիս հետ: Մայրիկս ազատ, հետաքրքիր մարդ է, ում հետ կարելի է զրուցել ցանկացած թեմայով: Վստահ կարող եմ համարել մայրիկիս կրթված և բռնկուն կին, ինչն իր մեջ ինձ շատ է դուր գալիս: Կարող եմ շնորհակալ լինել նրան նաև ինձ գեղեցիկ ստեղծագործելու շնորհը փոխանցելու համար, կարծում եմ, դա նրանից եմ վերցրել: 

Մայրս միակ մարդն է, ում հետ ես կարող եմ կիսվել իմ հույզերով և ապրումներով, քննարկել առօրյաս և վերջիվերջո նա է ինձ կյանք պարգևել, կերակրել, մեծացրել: Կարծում եմ, ինչ որ չափով բնավորությամբ մայրիկիս նման եմ: Հաճախ ասում են, որ երկուսս էլ շատ ըմբոստ ենք, բայց դա ինձ համար խնդիր չէ:

Հայրս այդքան էլ նման չի բնավորությամբ մայրիկիս: Սակայն հայրիկս նույնպես ստեղծագործ մարդ է: Ես կարծում եմ, որ կարելի է հիանալ հայրիկիս նվիրվածությամբ և սիրով դեպի իր մասնագիտությունը և ընտանիքի: Չնայած բոլոր բնավորության լավ թե վատ գծերի հայրիկս շատ բարի սիրտ ունի: Ինձ թվում է, հայրիկիցս վերցրել եմ հայրենասիրությունը:

Ահա այսպիսի ծնողներից եմ ես ծնվել 2012-թ.ի փետրվարի 14-ին՝ ջրհոս կենդանակերպի նշանի տակ: Սիրում եմ երաժշտություն, ճանապարհորդություններ, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելն: Խոսեցինք ընկերներիս մասին, ասեմ. Ունեմ հրաշալի և 3 ամենալավ ընկերուհիներ ՝ Անին, Աիդան և Հասմիկը: Նրանց հետ օրերս անցնում են հետաքրքիր և շաաա՜տ արկածալի:

Оставьте комментарий