Ճամբարային օրվա ամփոփում.

Ողջույն, ես Եվան եմ։ Տիկին Անահիտի և տիկին Կարինեի ջոկատից։ Ճամբարին երկու օր է, որ մասնակցում եմ, քանի որ երկրում չէի։ Սակայն ընկերներս պատմեցին, որ շատ լավ ճամբարային օրեր են ունեցել։ 

Այսօր մենք համեղ օր ենք ունեցել. Ազգագրական ստուգատեսի շրջանակում պատրաստել ենք ճապոնական ավանդական ուտեստ ` սուշի։ Շատ համեղ էր ստացվել, և սիրով վայելեցինք։ Ճամբարականների մի խումբը անգլերենից նախագծային աշխատանք էր իրականացրել ` ընթերցում, թարգմանություն, քննարկում։ 

Խաղացել ենք նաև լոտո, որը իր մեջ ներառում էր պատմություն, արվեստ, գրականություն, խաղը մեզ նոր գիտելիքներ տվեց մեր մեծերի մասին։ 

Ունեցել ենք մարզական ժամ և ճամբարային օրվա վերջում արել ենք ամփոփում:

Оставьте комментарий