Ողջույն, ես Եվան եմ: Այսօր ուզում եմ կրճատ ամփոփել սեպտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքներս աշխարհագրություն առարկայից:
Այս տարի առաջին անգամ էինք գործ ունենում տվյալ առարկայի հետ, բայց ասեմ, որ շատ հեշտ և արագ դարձավ իմ սիրելի առարկաներից մեկը: Անչափ հետաքրքիր էր այս կիսամյակ ուսումնասիրելը աշխարհը, կրոնները, ռասաները, բնակչությունը:
Այս կիսամյակ հասցրել ենք ուսումնասիրել աշխարհի պետությունների խմբավորումը, բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը, բնակչության վերարտադրությունը, հարթավայրերը, բլուրները, բնակչության աճը, թիվը: Դիտել ենք մեզ օգտակար ֆիլմեր և ծանոթացել ենք շրջակա աշխարհի պրոբլեմներին, փորձել ենք դրանց լուծումներ գտնել:
Քննարկել ենք տիեզերքը, օվկիանոսները, գլոբալ տաքացումները:
Ամեն անգամ պատմել ենք ընկեր Աննային բոլոր դասերն ու ունեցել ենք համատեղ, դասարանական քննարկումներ:
Ոչինչ չէի ուզի փոխել, ինձ դուր է գալիս առարկայի մատուցման և բացատրման ձևը, ու շատ ուրախ եմ, որ սովորում եմ այս հետաքրքրաշարժ առարկան: