Ինքնաստուգում
- Գոյականի թիվը,առումը,հոլովները։
Մենք ունենք երկու գոյականի թիվ, որոնք բոլորիս հայտնի են: Եզակի և հոգնակի: Եզակին օգտագործում ենք, երբ նկարագրում կամ ուղղում ենք մի առարկայի, իսկ հոգնակին շատ առարկաների: Օրինակ՝ պատուհան — պատուհաններ:
Երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Անորոշ առումը չունի որոշիչ հոդեր:
Հայերենում որոշիչ հոդերն են ը— ն և ն -ն:
Հոլովները յոթն են. Ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական:
2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։
Որակական ածականը ունի երեք տեսակ: Դրական, բաղդադական, գերադրական:
Օրինակ ՝ գեղեցիկ, ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ:
3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։
Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու: Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
4. Թվական խոսքի մաս․տեսակները։ Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:
5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։ Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ:
Օրինակ ՝ կարդում եմ, գրում եմ. Կարդալ, գրել.