Պատմություն առարկայի կիսամյակային ամփոփում.

Ողջույն, ես Եվան եմ: Այսօր կուզեմ կրճատ ներկայացնել սեպտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքներս պատմություն առարկայից: Առաջին տարին չէր, որ ուսումնասիրում ենք այս առարկան, ուստի ես արդեն հասցրել եմ սիրել և ճանաչել այն:

Այս կիսամյակը ինձ համար լի էր հետաքրքիր թեմաներով, ուսումնասիրություններով և նախագծերով: Սեպտեմբերից սկսեցինք աշխատել մեր անհատական նախագծերի վրա: Ամեն ամիս կատարել եմ դրանք, և կուզեի դնել հղումները: Չէի կարող ընտրել մի թեմա, ուստի որոշեցի ամեն ամիս ուսումնասիրել տարբեր նյութեր:

Ահա իմ պատմության բաժինը ՝

https://papyonline.school.blog/category/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Ներկայացնեմ ձեզ անհատական նախագծերիս հղումները ՝

Երաժշտական գործիքների հազարամյա պատմությունը.

Ճապոնիա. Ծագող արևի երկիր.

Հաշվետվությունները. ՝

Սեպտեմբեր ամսվա.

Հոկտեմբեր ամսվա.

Նոյեմբեր ամսվա.

Եվ ահա գրում եմ դեկտեմբեր ամսվանը:

Մնացած հարցերը, վարժությունները, տնայինները կարող եք գտնել իմ բլոգի բաժնում:

Այս կիսամյակի բոլոր թեմաներն ինձ դուր եկան, ինչպես նաև ընկեր Ստելլայի հետաքրքիր մոտեցումը մեր դասերին արթնացրեց ինձ մեջ պատմություն առարկան սովորելու ցանկությունը: Այս 4 ամսվա ընթացքում բազմիցս դիտել ենք պատմական ֆիլմեր, ուսումնասիրել քարտեզներ: Խորացել ենք տարբեր երկրների և պետությունների քաղաքակրթության մեջ: Ուսումնասիրել ենք նրանց թագավորությունները, տարածքները, գրերը: Բաժանվել ենք թիմերի և ներկայացրել Հնդկաստանն ու Չինաստանը: Ես, Հասմիկը և մեր որոշ ընկերներ որոշեցինք աշխատել Չինաստանի վրա, և ստացանք շատ լավ նախագիծ: Խաղացել ենք քվիզներ, որտեղ ստուգել ենք մեր գիտելիքները:

Հետ ենք վերադարձել 6-րդ դասարան և վերհիշել Հին Եգիպտոս թեման, որը իդեպ իմ ամենասիրելին է: Ծանոթացել ենք մեր հայրենիքին, Հայկական Լեռնաշխարհի գագաթներին, գետերին, լճերին: Ուսումնասիրել ենք Միջագետքը: Նաև անրադարձել ենք Աստվածներին, տարբեր ազգերի Աստվածություններին, ուսումնասիրել ենք մայաների և ինկերի զարգացումն ու պատմությունը, նրանց գյուտերը, լեզուն: Ծանոթացել ենք քրմերին, ուսումնասիրել ենք քարե դարը, բրոնզե դարը, ոսկե դարաշրջանը:

Եվ իհարկե ամեն ամիս ամփոփել ենք մեր գիտելիքները ամփոփումներով, որոնք տեղադրված են մեր բլոգներում: Ոչինչ չէի ուզի փոխել մեր դասերի մեջ, ամեն ինչն ինձ դուր է գալիս: Շնորհակալ եմ ընկեր Ստելլային այս կիսամյակ մեզ ահռելի չափով գիտելիք փոխանցելու համար, թե՛ համաշխարհային պատմությունից, թե՛ հայոց:

Оставьте комментарий