Ամենակարևորը..

Գիտե՞ք, բոլորս տարբեր պատկերացումներ ունենք ամենակարևորի մասին: Ոմանց համար ամենակարևորը ընկերներն են, ընտանիքը, ոմանց համար իրենց կենդանիները, երեխաները, կարիերան, իսկ ոմանց համար գումարը:

Այն ամենն ինչ թվարկեցի ինձ համար կարևորություն ունի: Ամենից շատ ես կարևորում եմ ընտանիքս, հետո ընկերներիս: Վերջ: Տվե՛ք ինձ աշխարհի բոլոր բարիքները, հոգացե՛ք կարիքներս, տվե՛ք ուզածս, այն մեկ է այդքան կարևոր չի լինի, ինչքան ընտանիքս, հարազատներս ու ամենալավ ու սրտաբաց ընկերներս:

Գումարը նույնպես կարևորություն ունի մեր կյանքում: Ինչքան էլ մենք փորձենք այն անտեսել, ասել որ այն ամենակարևոր երևույթը չէ կյանքում, մեկ է, առանց գումարի չես կարող առաջին հերթին բարենպաստ պայմաններում ապրել: Ի՞նչ է պետք երջանկության համար: Լավ ընկերներ, հաճելի շրջապատ, բարձրագույն կրթություն, առողջ ընտանիք, քաջ առողջություն:

Բայց այդ ամենը ապահովելու համար գումար է պետք: Այո, որոշակի չափ գումար: Բայց մեկ է, ես վստահ եմ, որ եթե կողքիդ վստահելի ու օգնող մարդիկ են, ոչնչի հասնելը դժվար չի լինի: Զգուշացնեմ, որ խոսում եմ միայն իմ տեսակետից, և չեմ պարտադրում, որպեսզի մտածեք այդպես: Ամեն մեկս ունենք մեր կյանքն ու ճակատագիրը: Եվ ըստ դրա էլ ստեղծում ենք մեր տեսակետը, և կարևորում մարդկանց: Եվ պետք չէ կարևորել միայն մարդկանց: Ոմանք արժանի չեն:   

Оставьте комментарий