1.Գործնական հայոց լեզու
2.Պատմի՜ր ամանորյա քո սիրած ֆիլմի մասին,ամփոփի՜ր և ներկայացրո՜ւ բլոգում հետաքրքիր նկարով։
Ես ֆիլմեր շատ եմ սիրում, սակայն ոչ միշտ եմ ժամանակ տրամադրում դրան: Երբ ազատ եմ լինում, հատկապես ձմեռային արձակուրդներին փորձում եմ իմ ֆիլմերի ցանկից ընտրել լավերն ու նայել: Բոլորս էլ գիտենք, ամանորյա ֆիլմեր շա՜տ կան: Եվ անգամ մեր ծնողները հաճույքով դիտում են «Տանը Մենակը»: Ինչքան էլ այդ ֆիլմը սիրված չլինի իր յուրահատուկ ու հետաքրքիր սյուժեի, դերերի լավ կատարման շնորհիվ, մեկ է ես շա՜տ սիրելի ամանորյա ֆիլմեր ունեմ: Այս վերջերս հասցրի դիտել «Սուրբ Ծնունդն սառույցի վրա» ֆիլմը: Ես երբեք չեմ հուզվում, ուրախանում ֆիլմեր և սերիալներ դիտելիս, սակայն այս ֆիլմն իր մեջ ուներ մեծ իմաստ: Այն կստիպի ամենքիս զգալ Գալիք Ամանորը, գնահատել մեր ունեցածն ու կամքի ուժ ձեռք բերել: Սա է ֆիլմի գլխավոր իմաստը: Այն համարում եմ ամենալավ ամանորյա ֆիլմը, որը ես երբևիցե դիտել եմ: Մի յուրահատուկ հաճույք է այն վայելելը: Անպայման դիտե՛ք, վստահ եմ ՝ կհավանեք:

3. Ծաղկի ո՞ր տեսակը քեզ համար ունի ամանորյա խորհուրդ, ինչո՞ւ․ մեկնաբանիր։
Ֆլամինգոյի պար տարօրինակ անունը կրող ծաղիկը: Այն ունի մեծ իմաստ: Կան շատ աստվածային լեգենդներ, միֆեր այս ծաղկի տեսակի մասին: Կա մի այսպիսի լեգենդ:
Դեռ հին ժամանակներում մի աստվածուհի է եղել: Երկար տարիներ նա հավատարիմ է եղել իր ընկերներին, ծնողներին և ապրել է շատ սովորական կյանքով, ոչնչով չտարբերվող: Սակայն Նոր Տարվա գիշերվան մոտ հեռացել է ծնողներից, ստեղծել նոր կյանք, ընտանիք և տնից գնալու ժամանակ հետը վերցրել է «ֆլամինգոյի պար» ծաղիկների մեծ փունջ: Շուտով դարձել է հարուստ, կայացած, հարգված աստվածուհի ինչը չէր կարող թույլ տալ իրեն այն ժամանակ, երբ նրան կոպիտ ասած կալանքի տակ էին պահում:
Դա ինձ ամանորյա խորհուրդ պարգևում: Նորի, թարմի սկիզբն, վատի ու հնի ավարտը:
Ծանոթություն․
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Օրինակ
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝
Օրինակ
երգել, խաղալ:
Դա կոչվում է անորոշ դերբայ:
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր: