1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձեւավորման ժամանակի:
Առանձնացվում են հին, նոր եւ նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը
եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության
ճյուղերի մեծ մասը եւ քիմիան:
2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
Արդյունաբերության արդյունահանող ճյուղն եմ առաջնային համարում, որովհետև իմ կարծիքով՝ այդ արդյունաբերությունն ամենաշատն է երկրին եկամուտ տալիս։
3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Արդյունաբերության նախադրյալներն են բնական ռեսուրսներն ու պայմանները, գյուղատնտեսական ապրանքները։
Օրինակ՝ հանքային և կենսաբանական ռեսուրսները շատ լավ են ազդում տնտեսության վրա։ Երկրի ընդերքից դուրս բերվող օգտագար հանածոներն օգտագործում են ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև կենցաղում (օրինակ՝ գազը)։ Կենսաբանական ռեսուրսներից արտադրում են ապրանքներ՝ զարդեր, մորթիներ, ինչպես նաև սնունդ։ Ներկայումս առավել արագ են զարգանում արյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ հաշվողական տեխնիկան, միկրոէլեկտրոնիկան, ռոբոտաշինությունը և հրթիռաշինությունը։