Իմ մասին

Ողջույն, ես Պապյան Եվան եմ: Ծնվել եմ 2012թ, փետրվարի 14-ին: Առաջին դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Հիմա Միջին դպրոցի 7-6 դասարանի սովորող եմ: Հաճախում եմ երաժշտական դպրոց: Անչափ սիրում եմ երագարվեստն ու չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց դրա:

Զբաղվում եմ երգով, դաշնամուրով: Նաև սիրում եմ ֆիլմեր դիտել և կարդալ գրքեր: Դրանք ինձ օգնում են ճանաչել աշխարհն յուրովի: Կենդանակերպով ջրհոս եմ: Դրանով կարող ենք հասկանալ, որ ես անկեղծ, հետաքրքիր և հաճելի մարդ եմ: Իհարկե չգիտեմ, թե ի՞նչ կարծիքի են իմ մասին ընկերներս, ծանոթներս, բայց ինձ համար ես հաճելի, կենսուրախ, մի փոքր ամաչկոտ և զուսպ եմ: Ես անկեղծ կարողանում եմ ժպտալ, անհեթեթ բաներ անել միայն ընկերներիս և քրոջս հետ: Նրանց ես շատ եմ վստահում ու լիովին վստահ եմ, որ նրանք երբեք ինձ չեն լքի ու կօգնեն դժվար պահերին: Իսկ ընդհանրապես ինձ համար դժվար է նոր ընկերություն ձեռք բերելը: Բացի իմ 8 ընկերներից ես գրեթե ոչ ոքի չեմ համարում լավ ընկեր: Մնացած ուղղակի ծանոթներ են:

Այսպիսով, կարելի է ասել, որ ես այդքան էլ նոր ծանոթություններ չեմ սիրում: Եթե դուք ինձ հարցնեք, թե ի՞նչն եմ ես իրոք հաճույքով անում, ես կասեմ՝ «բեմում երգելը»: Դա ինձ համար աննկարագրելի զգացողություն է: Շատ եմ սիրում լեզուներ: Հատկապես հայերենը, ռուսերենը, անգլերենն ու ֆրանսերենը: Դպրոցում սիրածս առարկաները հայոց լեզուն, անգլերենը, ֆիզիկան և ռուսերենն են:

Անկեղծ ասեմ, որ շատ եմ սիրում նոր հագուստ, սակայն չեմ սիրում խանութներ գնալ: Անչափ մեծ սեր ունեմ կենդանիների հանդեպ: Ինձ համար դրանք շատ մարդկանցից ավելի լավն ու խելացի են: Շատ երազկոտ եմ: Ազատ ժամանակ նախնըտրում եմ լսել երաժշտություն, կարդալ կամ պարել: Ունեմ շատ նպատակներ: Ապագայում ուզում եմ դառնալ երգչուհի և դերասանուհի: Մարդկանց մեջ գնահատում եմ բարությունը, անկեղծությունն ու հումորի զգացումը:

Ինձ շատ են ասում, որ քիչ եմ ժպտում, հատկապես բեմում: Իհարկե, չեմ կարող հաշվել թե քանի անգամ եմ ժպտում ընկերներիս հետ ժամանակ անցկացնելիս, բայց բեմում և առհասարակ ինձ անծանոթ վայրում և անծանոթ մարդկանց շրջապատում հանգիստ չեմ զգում: Բավականին վախկոտ եմ: Վախենում եմ շատ շոգ եղանակից, վերելակներից, լուծում չունեցող իրավիճակներից, քվեստերից և այլն:

Սիրածս եղանակը ձմեռն է: Դրա ամանորյա սպասումն ու առաջին ձյունն ինձ անչափ ուրախացնում են:

Երևի թե այսքանը իմ մասին ես կարող եմ պատմել: Առաջին հայացքից կարող եմ վատը երևալ, սակայն ինձ հետ շփվողները գիտեն թե ինչպիսին եմ ես իրականում:

Оставьте комментарий