Հաջողության ճանապարհը..

Յուրաքանչյուրս, անկախ սեռից ունենք երազանքներ: Իհարկե, կան մարդիկ, ովքեր համարում են երազելը ժամանակի անիմաստ վատնում, բայց ես երբեք այդպես չեմ մտածել: Ասե՛ք, որ փոքր հասակում դուք նույնպես երազել եք դառնալ երգիչ, բժիշկ և այլն.. այո, սակայն շատերի մոտ դրանք այդպես էլ մնացել ենք ցավոք սրտի չկատարված երազանքներ: Միգուցե կա աշխարհում որևե մեկը, ով ամբողջ կյանքի ընթացքում երազել է դառնալ համաշխարհային դերասան, բայց ալարկոտության և աշխատանքի հանդեպ սեր չունենալու պատճառով կորցրել է լավ և կայացած մարդ ու ճանաչված դեմք դառնալու շանսը: Բոլորն էլ ունեցել են գոնե մի երազանք, սակայն միայն հաշված մարդիկ են կարողանում հասնել իրենց ուզածին: Կմտածեք, իսկ ի՞նչ կապ ունի իմ ասածը վերնագրի հետ, բայց պատկերացրեք..

Մի մարդ, դեռ մանկության տարիներից երազում է դառնալ բժիշկ: Բոլորն հավատում են, որ նա կկարողանա դառնալ հանրահայտ և լավ բժիշկ: Գալիս է ժամանակը, երբ նա պետք է սկսի իր պատրաստվել բժշկական համալսարան ընդունվելուն: Բոլորը ասում են. — «սկսիր սովորել», «պետք է պատրաստվես», «ոչնչի չես հասնի»: Այդպես, այդ մարդը չի կարողանում ընդունվել համալսարան և կորցնում է այն բազային գիտելիքը, որը կստանար այնտեղ: Մարդը այլևս ոչինչ չի անում երազանքին հասնելու համար և որոշում է հանձնվել և թողնել մանկական երազանքը..

Ի՞նչն էր գրածիս իմաստը: Յուրաքանչյուրիս տրվում է հնարավորություն սովորելու, ապրելու և կատարելագործվելու: Ամենքս ունենք ներուժ և կարող ենք հասնել մեր ուզածին: Միայն թե հաջողության ճանապարհը մի բան է պահանջում ՝ աշխատասիրություն: Առանց սովորելու ունակության անհնար է հասնել որևե երազանքի: Դեպի հաջողություն տանող ճանապարհը միշտ լի է դժվարություններով, որոնք փորձում են մեզ հետ մղել մեր ուղղուց, սակայն մենք պետք է քրտնաջան աշխատանք, որպեսզի այդ խոչընդոտները չկարողանան խորտակել մեր երազանքներն ու չկանգնեն դրանց իրականացման ճանապարհին: Այսպիսին է հաջողության ճանապարհը: Դառը, դժվար բայց լի էմոցիաներով, հիշողություններով և վերջի վերջո դրական արդյունքով: Եվ հիշեք, ինչպես բազմիցս ասել եմ «Այո, վախ և դժվարություն հաղթահարելը դժվար է, բայց հնարավոր է, իսկ անհնարինը հնարավոր դարձնելը ՝ անհնար: »

Оставьте комментарий