Գրականություն. Տնային առաջադրանք. 06.11.23.

Ներկայացրու պատմվածքի ասելիքը։

Ես կարծում եմ, որ պատմվածքի գլխավոր ասելիքն այն է, որ միշտ պետք է իմանաս հավատարմության գինը: Եթե անգամ կռվես մեկի հետ, ցանկություն չունենաս շփվելու միշտ շիտակ ՝ այսինքն ճիշտ նայիր մարդու աչքերի մեջ: Երբեք մի վախեցիր դառը ճշմարտությունից ու անգամ ամենադժվար դեպքերում եղիր արդար և շիտակ հաղթող:

«Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս»։

ա․Նախադասությունը բացատրիր յուրովի

Կարծում եմ, որ այստեղ նշվում է, որ եղած կռիվներն ու միջադեպերը պետք է պահես անցյալում ու երբեք չվերհիշես այն ցավը, որը զգացել ես: Միշտ պետք է արդար լինես ու ցույց տաս քեզ այնպիսին ինչպիսին իրականում կաս, և միայն այդ ժամանակ դու կկարողանաս քո ջարդված և տանջված արտացոլանքը տեսնել մյուսի աչքերում..

բ․որքանո՞վ է քեզ համար կարևոր շիտակ լինելը և շիտակ նայելը մտերիմիդ աչքերին։

Իրար վստահելը ամենակարևոր բաներից է աշխարհում: Ես միշտ աշխատում եմ շիտակ նայել մարդու աչքերին և չէ՞ որ խաբեությունը ընկերություն և ընտանիք է քանդում և վաղ թե ուշ եթե շարունակես խաբել բոլորին իրենց աչքերի մեջ նայելով, կկորրցնես ամբողջ ունեցվածքդ:

գ․Գուցե եղե՞լ է քո կյանքում ,երբ տուժել ես , բայց ,կարևորը,շիտակ ես նայել դիմացինիդ աչքերին։

Այո, իհարկե եղել է: Ես ընդունել եմ, որ եթե շիտակ նայեմ դիմացինիս աչքերին ՝ կտուժեմ: Բայց մեկ է շարունակել եմ շիտակ նայել:

Оставьте комментарий