Ստեղծագործություն ազատ թեմայով. Քարերի երկիր, ջերմ սրտով Հայաստան…

Հայաստանը հաճախ անվանում են քարերի երկիր: Եվ դա այն պատճառով չէ, որ այստեղ մարդիկ անտարբեր, կոպիտ են կամ քարե սիրտ ունեն: Դա այդպես չէ: Հայերը շատ սրտաբաց, հյուրընկալ և ջերմ են: Ասում են քարերի երկիր, որովհետև Հայաստանը լեռնային երկիր է, հարուստ է բազմաթիվ թանկարժեք, տարբեր ձևերի, չափսերի և գույների քարերով, որոնք դարերի ընթացքում տաղանդավոր հայ վարպետների ձեռերով դարձել են ճարտարապետական գլուխգործոցներ: Եթե դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը քարերի նման սառն ու չոր են, ապա սխալվում եք: Ուր որ գնաք, կտեսնեք, թե ինչպես են մեծ ու փոքր ստեղծում արվեստի նմուշներ, վաճառում ձեռագործ խաղալիքներ, ազգային քաղցրավենիք, ներկայացնում մեր ազգային երգն ու պարը, որպեսզի ժպիտ պարգևեն թե մեր համերկրացիներին, թե զբոսաշրջիկներին: Մենք ունենք շատ տաղանդավոր նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ, քանդակագործներ, կոմպոզիտորներ, ովքեր հայտնի են իրենց տաղանդով, քրտնաջան աշխատանքով, նպատակասլացությամբ, որոնք հային բնորոշ հատկանիշներ են:

Մենք ունենք աշխարհի ամենահամեղ խոհանոցներից մեկը, իսկ մեր աղբյուրի ջուրը համարվում է ամենասառնորակն ու մաքուրը, որը յուրաքանչյուր քայլափոխին հանդիպող ցայտաղբյուրից զովացնում ու զարմացնում է մեր երկիր ժամանած օտարազգի մարդկանց:

Մենք բոլորին պատրաստ ենք ընդունել սիրով: Եկե՛ք, Հայաստանը ձեզ է սպասում:

Оставьте комментарий