Գրականություն. Տնային առաջադրանք. 30.10.23.

Մխիթարյան Միաբանություն-դիտե՛լ տեսանյութը և, որքան հնարավոր է մանրամասն, գրավոր պատմել այն։

Ինձ բավականին ժամանակ է հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է մեր դպրոցը կոչվում հենց Մխիթար Սեբաստացու պատվին: Տեսանյութը դիտելուց հետո հասկացա, որ նա եղել է հզոր, խելացի, բարի և նպատակասլաց մարդ: Դեռ շատ փոքր տարիքից ուզել է հիմնել Միաբանություն, որը կամրացնի հայերի կապն, կմիավորի հայերին և կպահպանի հայերենը: 20 տարեկանում սկսել է քահանայի գործունեությունը: Ծառայել է նաև Էջմիածնում: Շուտով նա տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ վերջապես հիմնել է Մխիթարյան Միաբանությունը, սակայն շուտով ստիպված է եղել տեղափոխվել Իտալիա: 1711թ. Վենետիկի ծերակույթը որոշում է կայացնում շնորհել անմարդաբնակ Ս. Ղազար կղզին՝ միաբանությանը: Սկզբում կղզին անշուք էր: Այնտեղ շուրջ 2 դար ապրել էին որոտները, սակայն հետո այն դարձել էի լիովին անմարդաբնակ: Մինչև 1740-նները Սեբաստացին բարեկարգում է կղզին: Այժմ մենք զարմանում ենք, թե ինչպես կարող է մի մարդ, այսպիսի ահռելի գործ կատարել: Կղզու անմիջապես մուտքի մոտ գրված է «Բարով եկար, հայրենակից:» Շատ պատմական դեմքեր են այցելել Սեբաստացու բարեկարգած կղզի և ապշած ու հիացած են մնացել: Այս պահի դրությամբ Միաբանությունն ունի ավելի քան 300 տարվա պատմություն: Հիմա հասկանում եմ, թե ինչու են մեր դպրոցը անվանել այս հզոր, բարի և խելացի մարդու պատվին: Հպարտ եմ, որ Սեբաստացի եմ:

Оставьте комментарий