Ողջույն, ես Եվան եմ: Ահա և ավարտին հասավ ուսումնական հոկտեմբերը: Այսօր կուզեի ամփոփել իմ կատարած աշխատանքները այս ամսվա ընթացքում:
Ահա իմ պատմության բաժինը.
Այս ամիս դիտել ենք հետաքրքիր ֆիլմեր հնադարյան մարդկանց մասին, կատարել ենք կրկնություններ անցած տարվանից: Ուսումնասիրել ենք Վանի թագավորությունը, Տուշպա — Վանը, պալեոլիթն ու նեոլիթը և այլ հետաքրքիր թեմաներ:
Կատարել ենք առաջադրանքներ այդ թեմաների շուրջ, ունեցել ենք դասարանական քննարկումներ: Ատլասի օգնությամբ ուսումնասիրել ենք Հայկական լեռնաշխարհ ու ծանոթացել նրա խոշոր գետերին, լճերին, բարձունքներին:
Կատարել ենք անհատական նախագծեր: Ահա իմը: Ունեցել ենք փոքրիկ ամփոփում: Եվ պատասխանել ենք բանավոր և գրավոր, պարոն Տիգրանյանի հարցերին:
Այս ամիսը լի էր հետաքրքիր ուսումնասիրություններով: Ես շատ սիրեցի պատմությունը: Շնորհակալություն ընկեր Ստելլային մեզ գիտելիքներ փոխանցելու համար:)