
Բոլորս էլ գիտենք, որ Ճապոնիան լի է աննկարագրելի և գեղեցիկ կառույցներով: Այժմ, այն համարվում է գերզարգացած երկիր ՝ նորանոր տեխնոլոգիաներով, որոնք օրեցօր հեշտացնում են մարդկանց կյանքը: Ինչ խոսք, ո՞վ չէր ուզի ապրել այս հիասքանչ երկրում: Սակայն, ոչ բոլորը գիտեն այս հզոր և զարգացած երկրի անցյալը, դարերի պատմությունն ու մշակույթը: Իմ նախագծի նպատակն է ծանոթացնել բոլորին այս երկրի հետ և բացահայտել Ճապոնիան:

Ճապոնիան բավականին հին երկիր է: Այն համարվում է ծագող արևի երկիր, որովհետև հենց ճապոնացիներն են առաջինը դիմավորում լուսաբացը: Ճապոնիան բավականին հայտնի է իր ավանդական հագուստով, որը կրում է մեծ պատմություն: Սկսենք հենց դրանից:

Կիմանոն ճապոնական ամենահայտնի հագուստն է, որը XIX դարից համարվում է Ճապոնիայի սիմվոլն ու ավանդական հագուստը, ինչպես մեր մոտ տարազը:
Ամենավաղ կիմանոները, որոնք հայտնվել են մեր թվարկության հինգերորդ դարում, շատ նման են հանֆույին՝ չինական ավանդական հագուստին։ Ութերորդ դարում չինական նորաձևությունը փոխվում է՝ նմանվելով ժամանակակից կանացի հագուստներին։ Հեյան դարաշրջանում (794-1192) կիմոնոն ավելի ոճավորվեց։ Մուրոմատի դարաշրջանում (1392-1573), կոսոդե-կիմոնոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսեցին կրել առանց դրա վրայից հակամա տաբատի, դրա համար հայտնվեց կոսոդեյի օբի գոտին։ Էդո դարաշրջանում (1603-1867) թևքերի երկարությունը մեծացավ, հատկապես ավելի ձգվեց չամուսնացած կանանց մոտ։ Օբին ավելի լայն դարձավ, հայտնվեց այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմոնոյի տեսքը գրեթե անփոփոխ մնաց։

Հիմա դժվար կլինի հանդիպել մարդկանց Ճապոնիայում, ովքեր օգտագործում են կիմանոն, որպես ամենօրյա ազատ հագուստ, սակայն այն ճապոնական ազգային տոների, հարսանիքների անբաժան մաս է:
Այժմ խոսենք համեղ և մեծ ճապոնական խոհանոցից.
Ճապոնական խոհանոցի պատմությունը սկսվել է դեռ նախապատմական ժամանակներից։ Ճապոնական կղզիների հնագույն բնակիչները հիմնականում սնվում էին ընկույզներով, կաղիններով, ծովամթերքներով և վայրի վարազների և եղջերուների մսով, այս մթերքները թխում և եփում էին կերամիկական անոթներում։ Ճապոնական խոհանոցը համարվում է երկարակեցության խոհանոց: Ճապոնական խոհանոցը ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես առողջ սնվելու էտալոն:

Այժմ ճապոնական հայտնի ուտեստներ են՝ սուշին, օնիգիրին, շաբուն, յակիտորին:
Ձեզ երբե՞ք չի հետաքրքրել թե ինչու են ճապոնացիները գրեթե ամեն ինչ ուտում փայտիկներով: Բանն այն է, որ փայտիկները օգնում են նրանց վերձնել բավականաչափ քանակի ուտեստ, ինչը օգնում է նրանց մարսողությանը, ու լավ ազդեցություն է թողնում առողջության վրա:

Բոլորս էլ ճանաչում ենք ճապոնական հայտնի վարդագույն ծառը ՝ սակուրան: Այլ կերպ նրան անվանում են ճապոնական բալ: Սակուրան «ճապոնական բալ»-ի հոմանիշն է ճապոներենով: Սակուրա թարգմանաբար նշանակում է ծաղիկ: Այդ բառը շատ կարելի է հանդիպել Ճապոնիայի պատմության մեջ Հեյանի ժամանակներից: (794-1192):


Այսքանն էի ես պատրաստել այս հիասքանչ երկրի մասին:

Աղբյուրներ ՝ distfood.ru, wikipedia, tourjapan.ru