Ռեքսի փախուստը

Ցուրտ երեկո էր.. ես և եղբայրս ընթրում էինք խոհանոցում: Մենակ էինք, որովհետև ծնողներս մեկնել էին ուրիշ քաղաք՝ գործուղման: Մեր տան ուրախություննը մեր շունն էր ՝ Ռեքսը: Ամեն առավոտ նա մեզ արթնացնում էր: Կարծես թե դրդում էր, որ արթնանանք և գնանք դպրոց: Ամեն երեկո դիմավորում էր մեզ, օգնում մարդու նման: Հայրիկը նրան վարժեցրել էր:

Եվ ահա մի օր, մենք արթնացանք և տեսանք մի անհեթեթ տեսարան: Նախ, շատ զարմանալի էր, այդ օրը Ռեքսը մեզ չէր արթնացրել: Մենք վախեցանք: Իջանք ներքև և տեսանք, որ կարծես թե ամբողջ տան մեջ մի ուժեղ քամի էր եղել: Բոլոր իրերը գետնին էին, նկարները ընկել էին, պատուհաններից մեկը ջարդած էր, շքամուտքի դուռն էլ բաց..

Մարմնովս սարսուռ անցավ: Առանց մի րոպե սպասելու սկսեցինք փնտրել Ռեքսին: Տան բոլոր անկյունները ստուգեցինք: Ռեքսի ձայնը դուրս չէր գալիս: Մենք չգիտեինք, թե ինչպես ենք բացատրելու ծնողներին նախ տան վիճակը, երկրորդն էլ Ռեքսի կորչելը: Շուտով հասկացանք, որ Ռեքսը հաստատ տանը չէ, և որոշեցինք փնտրել տան մոտակայքում: Այդ օրը դպրոց չգնացինք: Չէինք կարող թողել տունը այդպես, և մոռանալ Ռեքսի մասին: Արագ հագնվեցինք և դուրս եկանք:

Երկա՜ր փնտրեցինք Ռեքսին: Տան բակը տակն ու վրա արեցինք, հարևաններին հարցրինք, մոտակա այգում և փողոցում նայեցինք, բայց զուր էր.. այդպես էլ Ռեքսին չգտանք: Հուսահատված, տխուր և հոգնած հետ եկանք տուն: Որոշել էինք ծնողներին հայտնել պատահածի մասին, երբ հանկարծ եղբայրս առաջարկեց հարցնել նաև շների ապաստարանում: Այնտես տանում էին թափառող կամ կորած շների: Մենք շտապեցինք դեպի ապաստարան:

Հասնելով այնտեղ, մենք տեսանք Ռեքսին: Օ՜հ, ինչ ուրախություն էր: Մենք սկսեցինք վազել դեպի Ռեքսը, բայց մեզ կանգնեցրեց պահակը: Մենք բացատրեցինք կատարվածը, բայց նա մեզ չհավատաց, և պնդեց, որ եթե չլքենք տարածքը մի քանի րոպեից, նա ստիպված կլինի դիմել ոստիկանությանը: Մենք վախեցանք, բայց չէինք կարող թողնել Ռեքսին այնտեղ:

Վերադարձանք տուն և պլան մշակեցինք: Որոշեցինք գիշերը, երբ ապաստարանը կփակվի, թաքուն ներխուժել և գտնել Ռեքսին, բայց դա բնականաբար այդքան էլ հեշտ չէր, ինչքան մենք կարծում էինք: Եվ ահա երեկոյան, երբ դարպասները փակվեցին, ես ու եղբայրս թաքուն ներխուժեցինք ներս: Մութ էր, լավ է մեզ հետ հեռախոսներ էինք վերցրել: Աշխատում էինք կամաց և դանդաղ քայլել, որպեսզի չվախեցնենք շներին: Ռեքսը կորգի էր: Այնտեղ շները բաժանված էին կարգերի ըստ ցեղատեսակի: Մենք գտանք կորգիների բաժինը, և երկար ժամանակ փորձում էինք գտնել Ռեքսին: Վերջապես գտանք նրան: Մեզ տեսնելուն պես նա սկսեց հաչալ, կարծես թե առաջին անգամ էր մեզ տեսնում: Նրա հաչոցից արթնացան մյուս շները և նույնպես սկսեցին հաչալ: Անտանելի աղմուկ էր:

Փաստորեն, մոտակայքում ապրող մարդիկ լսել էին շների անտանելի հաչոցը և ահազանգել ապաստարանի տիրոջը, որպեսզի գա և տեսնի թե ինչ է պատահել: Շների ձայնը խանգարում էր նրանց քնել: Մենք արագ վերցրեցինք Ռեքսին և փախանք… Այսպես, սա եղավ խրատ Ռեքսի համար, որպեսզի էլ երբեք չփախչի տնից և արկածներ չփնտրի:

Оставьте комментарий