Գրականություն. Տնային առաջադրանք. 07.10.23.

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս սովորաբար խորն էր քնում, մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեցի հորս:

 Տես մի, էն ինչ է որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց: Նորից մեկը դիպավ դռանը և լսվեց զսպված կլանչոց։

Շուն է՞, հարցրեց հայրս տարակուսած անկողնում նստելով: Ապա վեր կացավ  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Կլանչել — ոռնալ:

Լրացուցիչ ընթերցանություն;

Համո Սահյան

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-

Աղոթելով ամեն քար ու ճմբին…

Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան

Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի

Խառն, անընթեռնելի կտցագրով…

Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի

Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:

Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,

Հոգեվարքի դեղին մի առասպել…

2. Փորձի՜ր անգիր սովորել։

Оставьте комментарий