Ընթերցանություն: Սենտ Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը».
. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,: Ես բավականին երկար եմ մտածել այս հարցի շուրջ: Ես իրոք չգիտեի, թե ինչպե՞ս խոսեմ փոքրիկ քայլերի արվեստի մասին, որովհետև ուղղակի չէի հասկանում տվյալ խոսքերի իմաստը: Երկար մտածելուց հետո, ես հետևյալ եզրակացությանը եկա: Կան մարդիկ, ովքեր դժվարանում են հաղթահարել կյանքի դժվար պահերն ու պարտությունները միայնակ, ուստի նրանց շատերին պետք են լավ ընկերներ, սիրով լցված ընտանիք, բարեկամներ, ուսուցիչ… ամբողջ ստեղծագործության մեջ կա մեկը, ումից գլխավոր հերոսը խնդրում է դարձնել իրեն հոգեպես ավելի ուժեղ, դիմացկուն, խելացի և լավ մարդ: Սակայն, մենք չգիտենք թե ումից է նա ուզում այդ բարիքները: Ես կարծում եմ, որ փոքրիկ քայլերի արվեստին պետք է սովորեցնեն ծնողները, ընկերները, ուսուցիչները: Ուսուցիչ կարող է լինել ամենքը: Կարծում եմ, որ փոքրիկ քայլերի արվեստը նշանակում է սերն ու աջակցությունը: Չէ՞ որ սիրով և աջակցությամբ, բարությամբ լցված մարդը իրեն ավելի ինքնավստահ է զգում, ավելի ուժեղ և հզոր: Հենց դա է փոքրիկ քայլերի արվեստը իմ կարծիքով:
2. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները: Կարծում եմ, ես ավելացնելու ոչինչ չունեմ այս հրաշալի ստեղծագործությանը: Սենտ Էքզյուպերին կարողացել է հավաքել այստեղ մարդկային ամենակարևոր արժանիքները, տառապանքները և խնդրանքները: Այս ամենը բոլորիս էլ պետք է: Ես միայն կուզեմ ավելացնել մի բան..
Շատ մարդիկ և երեխաներ կան աշխարհի բոլոր անկյուններում և հեռավոր գյուղերում, ովքեր չունեն այն հնարավորություններն, որոնք ունենք մենք: Նրանք չունեն հնարավորություն ուսումնասիրելու լեզուներ, տիրապետելու պարարվեստին կամ երգարվեստին: Նրանք չեն կարող փորձել իրենց բնագիտական կամ հումանիտար բնագավառներում, չեն կարող ուսումնասիրել աշխարհն, նրա հրաշալիքները, նոր տեխնոլոգիաները: Իսկ մենք, այս պահին ապրելով քաղաքում, ունենք դրա հնարավորությունը: Շատերը բողոքում են իրենց ունեցածից, և պնդում, որ կյանքը դաժան և անհետաքրքիր է, որ նրանք չունեն ոչ մի հնարավորություն զարգանալու համար: Նրանք ՈՒՆԵՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, նրանք չունեն ուղեղ և չեն գիտակցում, որ կան մարդիկ, ովքեր ԻՐՈՔ ՉՈՒՆԵՆ դրա հնարավորությունը: Տո՛ւր ինձ իմ ունեցածը գնահատելու և սիրելու հնարավորություն, սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Կարծում եմ, որ տեքստում բոլոր խնդրանքներն էլ ունեն իրենց կարևորությունը: Սենտ Էքզյուպերին այս ստեղծագործության մեջ մեզ ներկայացրել է մարդկանց ամենակարևոր ապրումներն ու վախերը: Սրա շնորհիվ, մարդկանց առջև կարող է բացվել իսկական կյանքն ու դառը ճշմարտությունը: Շատերն իրենց թույլ, անօգնական և տգետ են զգում, շարունակ իրենց մյուսների հետ համեմատելով, և ոչ բոլորն են, որ կարող են միայնակ հաղթահարել կյանքի բոլոր դժվարություններն ու անհարթություններն: Ես իհարկե ասացի, որ համարում եմ բոլոր խնդրանքները չափից շատ կարևոր, բայց ինձ համար առանձնացնում եմ այս տողերը. «Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:»