Գրադարանավարի օրագիրը

Ողջույն, ես Անահիտն եմ: Միայն թե իմանաք, ինչ խենթ պատմության մեջ ենք ընկել ես և ընկերներս: Պատմում եմ ամենասկզբից:

Օգոստոսի 21-ն էր: Հորդառատ անձրև էր գալիս: Մարդիկ վախենում էին իրենց տներից դուրս գալ՝ ուժեղ քամու պատճառով: Մենք ապրում ենք սեփական տանը և չէինք մատնվում խուճապի, որովհետև նկուղ ունեինք, որը հայրիկը ապահովել էր ջրի և ուտելիքի մեծ պաշարով, մահճակալներով, սանհանգույցով և անգամ հեռուստացույցով: Քանի դիմացի շենքում ապրողները սարսափում էին, որովհետև իրենց շենքերի նկուղները վատ վիճակում էին, մենք հանգիստ նստած էինք բազմոցին: Եղբայրս համակարգչով խաղ էր խաղում, հայրիկս թերթ էր կարդում, մայրիկս ու ես հեռուստացույց էինք դիտում, երբ մեր քաղաքային հեռախոսին զանգ եկավ:

-Ես կվերցնեմ, — ասաց եղբայրս.

-Ալո, մենք զանգահարել ենք Անահիտի ընտանիքին, ճի՞շտ է:

-Այո, ես նրա եղբայրն եմ:

-Կխնդրեինք փոխանցել հեռախոսը տան անդամներից որևէ մեկին:

Նա փոխանցեց հեռախոսը մայրիկին.

-Այո, Անահիտի մայրիկը լսում է.

-Բարի երեկո, տիկին Լաուրա: Մենք շատ լուրջ առաջարկով ենք ձեզ զանգահարել:

-Ի՞նչ է պատահել:

-Մենք հավաքում ենք դպրոցի ամենալավ սովորողներին, և ամենապատասխանատու ուսուցչի՝ տիկին Ստելլայի հետ ուղարկում ենք Ավստրալիա՝ Սիդնեյ, այնտեղի գրադարաններն ու հետաքրքիր վայրերն ուսումնասիրելու համար: Դպրոցի տնօրինությունը ձեր աղջկան լավ է ճանաչում, նրա ակտիվության շնորհիվ, ուստի նրանք խորհուրդ տվեցին անպայման հետաքրքրվել նրանով: Մենք սրտանց հրավիրում ենք Անահիտին մեզ հետ անմոռանալի ճանապարհորդության: Դպրոցի գրադարանավարուհին մեզ պատմեց, որ նա շատ է սիրում ընթերցել, և դասերից հետո բավականին շատ ժամանակ անցկացնում է գրադարանում: Ուստի, մենք հասկացանք, որ ձեր դստերը պարտադիր պետք է մեզ հետ վերցնենք: Վստահ եմ, որ նա միայն ուրախ կլինի:

-Շատ հրապուրիչ առաջարկ է: Բայց կխնդրեի ավելի մանրամասն պատմեիք այդ ճանապարհորդության մասին:

-Հիանալի է անցնելու: Մեկնելու ենք հենց սեպտեմբերի 1-ին, վերադառնալու ենք սեպտեմբերի 8-ին: Թռիչքի գումարը վճարում է դպրոցը:

-Լավ, ես կխոսեմ նրա հետ, և կհայտեմ նրա որոշումը ձեզ քիչ հետո:

Մայրս ինձ ասաց.

-Սիրելիս, դպրոցից էին զանգահարել: Ասացին, որ ընկեր Ստելլայի հետ մեկնում են Սիդնեյ և հավաքում են ամենաակտիվ և լավ սովորողներին, որոնց մեջ կաս նաև դու: Գովեցին ու ասացին, որ շատ են քեզ նկատում գրադարանում: Գնում են Սիդնեի հայտնի վայրերն ու գրադարաններն այցելելու համար: Շատ են ուզում, որ դու էլ միանաս իրենց: Մեկնելու եք սեպտեմբերի 1-ին, վերադարձը 8 օրից: Ցանկանո՞ւմ ես գնալ:

Ես ուրախությունից վեր թռա և շտապ տվեցի իմ համաձայնությունը:

Հայրիկս ասաց.

-Սիրելիս, եթե դու պատրաստ ես այս ճանապարհորդությանը, ուրեմն գնա: Վստահ եմ, սա կլինի քո կյանքի ամենալավ ճանապարհորդություններից մեկը: Դու չպետք է բաց թողնես այս հիանալի հնարավորությունը: Ես համաձայն եմ: Մեկնիր:

Մենք զանգեցինք և ինձ գրանցեցին: Դպրոցի և իմ ուրախությանը չափ չկար: Չորս օրից ես սկսեցի հավաքել իրերս: Եվ սեպտեմբերի 1-ին մեկնեցինք Ավստրալիա:

Ինչ խոսք, Սիդնեյը հիասքանչ էր: Ամենուրեք բնություն էր, կամուրջներ, գեղեցիկ շինություններ:

Եվ ահա, մենք այցելեցինք առաջին գրադարանը: Այնտեղ անցկացրեցինք ամբողջ օրը: Մեզ զգուշացրել էին, որ գրադարանը փակվում է ժամը 22:00-ին: Գրադարանը մեծ էր, ուներ տարբեր սենյակներ: Եվ ահա մենք ամենավերջին սենյակում էինք, երբ գրադարանի լույսը անջատվեց: Մենք վախեցանք: Նայեցինք մեր հեռախոսներին, և տեսանք, որ արդեն 22:05-ին է: Մենք մի կերպ դուրս եկանք այդ սենյակից, և հասանք ընդունարան: Այնտեղ լույս կար, բայց մարդ չկար: Մենք փորձեցինք գտնել գրադարանավարուհուն, բայց նա նույնպես գնացել էր: Իր սեղանի վրա մենք տեսանք նրա օրագիրն ու ակնոցը: Բոլորը դուրս գալու ճանապարհ էին փնտրում, իսկ ես հետաքրքրվեցի օրագրով և բոլորվին մոռացա, որ պետք է օգնեմ մնացածին: Ես թերթում էի էջերը, և երբ հասա վերջին էջին, այսպիսի գրություն տեսա:

«Վստահ եմ, որ դու սա երբեք չես կարդա, բայց եթե բախտի բերմամբ դու այստեղ ես, ուրեմն իմացիր: Դեռ ոչ ոք չի կարողացել հասնել այս գրադարանի ամենավերջին սենյակը, բայց ես քեզ կօգնեմ: Եթե անցնես 4-րդ սենյակը, պտտվես դեպի 5-րդ, այնտեղից թեքվես միանգամից 7-րդ սենյակ, բաց թողնելով 6-ը, դու կհայտնվես ամենահրաշալի սենյակում: Այս սենյակի ամենաբարձր գրքապահարանը գտիր, և ամենավերևի դարակի վերջին գիրքը փորձիր գտնել, այ իսկ որ կողմից վերջինը, ինքդ գուշակիր: Երբ կգտնես, ևս մեկ անգամ մտածիր, որովհետև այն ինչ կլինի քեզ հետ այդ գրքին դիպչելուց հետո, քեզ կարող է վախեցնել, կամ զարմացնել: Հուշում ՝ գրքի վրա կան տասնյակ սիմվոլներ: Դու կլինես առաջինը, ով կտեսնի դրանք: Այդ սենյակի ամենաչերևացող վայրերում թղթիկներ կան, դրանց վրա էլ թվեր: Եթե դու գտնես բոլոր թերթիկներն ու ըստ օրինաչափության դասավորես, դու ավելի հեշտ կգուշակես, թե որ սիմվոլին դու պետք է սեղմես, որպեսզի օրդ լավ վերջանա…»:

Ես սարսափել էի: Մենք այդ սենյակում արդեն եղել էինք: Ես կանչեցի բոլորին, և նրանք նույնպես դա կարդացին: Բոլորը վախեցած իրար էին նայում: 15 րոպե հիմար բանավեճից հետո որոշում կայացրինք վերցնել օրագիրը և գնալ այդ սենյակ: Սենյակ հասնելը հեշտ էր, քանի որ մենք այնտեղ արդեն եղել էինք: Ամենաբարձրահասակ տղային ՝ Գրիգորին, տիկին Ստելլան խնդրեց գտնել այդ գիրքը: Լուիզան՝ ամենավախկոտ աղջիկը, պտտվում էր սենյակներով և հանկարծ ասաց:

-Այ քեզ բան: Գրիգո՛ր, մի տանջվիր, ես աստիճան եմ գտել:

Երբ նա բարձրացավ, հանկարծ բացականչեց.

-Վա՜յ: Սա անհնար է: Երկու ծայրում էլ կապույտ գրքեր են, երկուսի վրա էլ սիմվոլներ կան: Ինչպե՞ս հասկանամ, որն է:

Հանկարծ Ալբերտն ասաց.

-Աշո՛տ, ցած իջիր, թերթիկները փնտրենք, դրանք մեզ ուղղություն կտան:

10 րոպե տանջանքներից հետո Էլլան ասաց.

-Թղթիկներն շա՜տ լավ են թաքցված, վախենամ, չգտնենք: Եկեք ետ վերադառնանք ընդունարան ու սպասենք, մինչև առավոտը դռները բացվեն:

Եվ այդ պահին ուսուցչուհին ասաց.

-Ես գտա: Գտա 2-ն ու 6-ը:

Ես էլ այդ պահին ասացի.

-Այ քեզ բախտ: Գրիգոր, բարձրացիր: 8-ն ու 4-ն էլ եմ գտել:

-Երեխեք, աջ կողմից վերջին գրքի վրա 24 թիվը կա: Բոլոր մեր գտած թվերը զույգ են: Ըստ օրինաչափության, 2-ից հետո գալիս է 4-ը: Եկեք փորձենք: Նա սեղմեց 24 թվի վրա և ա՜յ քեզ զարմանք…

Վառ դեղին լույս վառվեց, ու գրապահարանը կիսվեց մեջտեղից: Այնտեղ քարանձավ էր: Մենք վազեցինք ներս և տեսանք վառ կապույտ ջրով լի մի տարածք: Այնտեղից միանգամից դուրս եկան դելֆիններ: Մենք վախեցանք, բայց պարզվեց, որ նրանք մեզ ոչ մի վատ բան չէին ուզում անել: Նրանք դուրս թռան ջրից, ինչը շատ զարմանալի էր և մեզ բոլորիս գցեցին ջուրը: Մենք նստեցինք դելֆինների վրա, և նրանք մեզ տարան ինչ որ անմարդաբնակ կղզի: Ամբողջ գիշեր մենք սոված և ծարավ նստեցինք ափին և ահա հաջորդ օրը, հեռվում մենք տեսանք մի նավ, որը թեքվում էր դեպի մեր կողմը: Նրանք մեզ հետ տարան քաղաք և մեր արկածները բարեհաջող ավարտվեցին: Տուն վերադառնալուն պես պատմեցի այս պատմությունը ծնողներիս և եղբորս: Նրանք բնականաբար չհավատացին, բայց ընկեր Ստելլայի հետ խոսելուց հետո նրանք շոկի մեջ էին..

Оставьте комментарий