Ես գիտեմ, որ հայ եմ.

Ողջույն, ես Եվան եմ, և ես գիտեմ, որ հայ եմ:

Ես հպարտ եմ, որ ծնվել և մեծացել հայկական ընտանիքում: Ես տիրապետում եմ հայերենին, ինչը ինձ համար ամենագեղեցիկ լեզուն է: Հայ ազգին նմանեցնում եմ ժամացույցի: Հայկական լեռնաշխարհն, հայերն ու հայկական բոլոր պատմամշակութային վայրերը դարեր շարունակ կանգուն են և ապրում են նոր ոգով և շնչով, հայկական անպարտ և ուժեղ բանակի շնորհիվ: Մենք ունենք հանճարեղ գրողներ, ինչպիսիք են՝ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Վիլյամ Սարոյանը, Ավետիք Իսահակյան… Հայկական խոհանոցն ու ազգային, ավանդական ճաշատեսակները այժմ էլ պատրաստվում են հայկական և օտարեկրյա խոհանոցներում: Հայ լինելը, հայկական ազգանուն կրելն ինձ համար մեծ պատիվ է: Թեկուզև Հայաստանը իր չափերով շատ տեղ չի զբաղեցնում քարտեզի վրա, բայց աշխարհում հայտնի է և անգերազանցելի է իր մշակույթով, աստվածային լեզվով, գրականությամբ ու պատմական հարուստ ժառանգությամբ: Մեր պատմության մեջ եղել է մեծ Ցեղասպանություն: Այն եղել է մեծ կորուստ ամբողջ հայ ազգի համար և ամոթ աշխարհի խղճի համար: Մեր երկիրը ապրել է շատ պատերազմներ: Ունեցել կորուստներ, ցավեր… Այո, հայ ազգը նման է ժամացույցի. շատ անգամներ են եղել, որ այդ ժամացույցի մարտկոցը նստել է, ժամանակը կանգ է առել, հայի շնչառությունը թուլացել է, գոյությունը վտանգվել է, բայց մարտկոցը փոխելուն պես՝ այսինքն համախմբվելու, ուժերը միավորելու շնորհիվ նորից բարձրացրել է իր հպարտ գլուխն ու ցույց տվել աշխարհին, որ հայը վերացող և հանձնող չէ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու գիտեմ իմ ազգի դժվար, ցավալի և դաժան անցյալը ու մինչև այսօր էլ մեր ազգն ապրում է ոչ հեշտ ժամանակներ, բայց վստահ եմ, որ հայկական բանակն ու աշխարհասփյուռ հայերը կրկին կհամախմբվեն և ցույց կտանք աշխարհին, որ մենք շարունակելու են ապրել, արարել և պաշտպանել մեր Հայրենիքը: Եվ ես գիտեմ, որ վաղ թե ուշ իմ երկրի սահմանները կատարյալ խաղաղ և պաշտպանված են լինելու, որ իմ ազգը կրկին ծնունդ է տալու այնպիսի զավակների, որոնք հետագայում դառնալու են իսկական հերոսներ, արժանապատիվ հայեր և միաձայն գոռալու են, որ իրենք պատկանում է մի հզոր ազգի, որը կոչվում է ՀԱՅ: Ես գիտեմ, և հպարտ եմ, որ ՀԱՅ եմ..

Оставьте комментарий