Հայոց լեզու. Տնային առաջադրանք. 18.09.23.

Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

— Թագավորի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճանապարհ կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Երեխաներն իրենց համար պարում էին, շրջվում, ծափ տալիս և ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լուսաբաց է. սարի ետևից դուրս է գալիս արեգակը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո շեմին նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

Եթե ուզում եք, որ չմեռնեմ, — ասում է արքան, — գնացե՛ք ու անմահական ջուրը բերեք, որ ըմպեմ ու վեր կենամ տեղիցս:

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված (Խոցված) ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված (Վշտացած) հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել

Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին (հրապուրեցին):

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու (բարձրացնելու)

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել (կառուցել):

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության (պատճառով)շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին (պաշտպանել)(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ (դրդեց)(մղեց, դրդեց) այդ արարքին:

(թողեց)(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (գողանալու)(փախցնելու, գողանալու):

Այս ձողը թեքիր (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Ուզում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Ամառը եկել, օրերն էլ երկարել են: Երեկվա պարապմունքից հետո մկաններս ձգվել են:

բ) Աղքատ, խեղճ:

Ես երեկ օգնեցի աղքատ մի ծերունու: Խեղճ երեխան ամբողջ թռիչքի ընթացքում չէր քնել:

գ) Գույն, երանգ:

Ես սիրում եմ բոլոր գույները: Կանաչի այս երանգն ինձ շատ է դուր գալիս:

.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու: Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: 54. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):

Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն: 55. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով: Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով: Գիտնականները մի քանի տարի ուսումնասիրել (հետազոտել, քննել, ուսումնասիրել) են մաքուր(ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և պնդում (ասում, համառում, պնդում) են, թե ձնաջուրն իսկական «անմահական» ջուր(ջուր) է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր խմած(ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով մեծացվածները(մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջրով թրջված(թացացրած, թրջված, ջրոտված, խոնավացրած) սերմերի բերքը(արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ լեռնաբնակ(լեռնեցի, լեռնաբնակ, լեռնական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին վերագրում(հատկացնում, տալիս, վերագրում):

.

. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր: Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում: Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի: Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է: Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան: Այլևս առավոտներն չէին երգում: Գառնուկները հոտոտում էին հողը:

Оставьте комментарий