Ի՞նչ է պատմությունը: Պամությունը մեր անցյալն է: Այն օգնում է մեզ ծանոթանալ մեր նախնիների, թագավորների և հին իշխանությունների հետ: Պատմությունը լինում է ոչ միայն հայկական, այլ համաշխարհային: Մենք ուսումնասիրում ենք հին երկրների մշակույթը, պատմությունն ու կարևոր իրադարձությունները: Հենց դա էլ պատմություն առարկայի իմաստն է:
Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը: Պատմությունը առաջին հերթին մեր հայրենիքը ճանաչելու համար է: Այն ուսումնասիրվել և ուսումնասիրվում է գիտնականների կողմից արդեն երկար տարիների ընթացքում, ու բացում է մեր առջև հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը շատ տարիներ առաջ: Այն ուսումնասիրվում է առաջին հերթին մարդուն իր նախնիների հետ ծանոթացնելու համար:
Ինչո՞ւ է կարևոր ժամանակագրությունը պատմության մեջ: Ես կարծում եմ, որ այն պատմության մեջ ունի իր մեծ դերը: Այն օգնում է մեզ հասկանալ և ֆիքսել, թե երբ են տեղի ունեցել պատերազմները, կարևոր իրադարձությունները, հայտնաբերությունները: Եթե չլիներ ժամանակագրություն, ոչ ոք չէր իմանա որ թագավորությունները եղել են շատ վաղ ժամանակներում: Բոլորը կմտածեին, թե թագավորները իշխում են այսօր: Ժամանակագրությունը պատմության մեծ մասն է, առանց որի մենք չէինք կարողանա իմանալ, թե երբ են տեղի ունեցել կարևոր դեպքեր աշխարհի և մեր հայրենիքի հետ:
Ի՞նչ է այն քեզ տալիս այսօր, և ինչ կտա ապագայում: Կարևոր է պատմության ուսումնասիրությունը սկսել դեռ դպրոցական տարիների ընթացքում, որպեսզի հետագայում նա ունենա որոշակի գիտելիք իր երեխաներին կրթելու համար: Յուրաքանչյուր մարդուն, այն առաջին հերթին պետք է իր հայրենիքի մասին պատկերացում ունենալու համար: