1. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Երբ և տառը բառասկզբում է, գրվում է եվ տառակապակցությունը:
բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:
Բառասկզբում եվ տառակազմությամբ սկսվող բառերին նոր բառ ավելանալու դեպքում, տվյալ նոր ստացված բառը կրկին գրվում է եվ-ով:
2. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված): Բարդ բառեր: Բոլոր բառերում առաջին արմատի բառը վերջանում է ի-ով, օրինակ ՝ գինի — գինեվաճառ, այդ իսկ պատճառով բարդ բառ դառնալու ժամանակ վերջին ի-ն դառնում է ե:
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև: Սրանք պարզ ածանցավոր բառեր են, որոնցում արմատն ու ածանցը միացել են և տառով, բացի հևիհև բառից, որը կարծում եմ որ բարդ բառ է ՝ հև+ի+հև: