Գրականություն. Տնային առաջադրանք. 05.09.23

Կարդա՜։ Հրանտ Մաթևոսյան «Ծառերը«:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։ Վրիժառու — վրեժ առնող՝ լուծող, վրեժ լուծելու ձգտող, վրեժխնդիր, կոռ —  ընդհանուր հարկադիր ձրի աշխատանք:

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։ «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն:«, «Քեզ կուլ են տվել ու գովում են«:

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ․․․ ։

Շնորհակալությունը ամենակարևոր բնավորության գծերից է մարդու մեջ: Մենք մշտապես պետք է շնորհակալ լինենք մեր ծնողներին մեզ նախ և առաջ այս աշխարհ բերելու համար, մեծացնելու, պահելու, սիրելու համար: Ընկերները իրար շնորհակալ են միշտ իրար կողքին լինելու, սիրելու և պաշտպանելու համար: Ես կարծում եմ, որ այն մարդն ով պարզ «շնորհակալություն» բառը չի օգտագործում, նա ուղղակի ապերախտ է: Իհարկե, միշտ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին մեզ կրթելու և գիտելիքներ փոխանցելու համար, նրանք բոլորը արժանի են լավվ վերաբերմունքի և մեծ շնորհակալության մեր կողմից: Շնորհակալ եմ լինում ծնողներիս օգնելու շնորհիվ, ընկերներիս օգնում եմ դժվար իրավիճակներում ու շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր փոխադարձաբար երախտապարտ են ինձ:

Оставьте комментарий