Ինչպիսի սպասումներ ունեմ նոր ուսումնական տարվանից.

Այս տարվա ամառը իրոք լի էր հետաքրքիր և հիշարժան օրերով, սակայն ես ուրախ եմ կրկին դպրոց վերադառնալուն ու շատ երջանիկ եմ, որ նոր ուսումնական տարին սկսել է:

Այս տարվանից լիքը սպասումներ ունեմ, որովհետև ավելանում են նորանոր և վստահ եմ, որ շատ հետաքրքիր առարկաներ, որոնք ես մեծ հաճույքով պատրաստ եմ ուսումնասիրել: Սպասում եմ հետաքրքիր ճանապարհորդությունների, փորձերի, հետաքրքիր դասերի, որովհետև հենց դա է կազմում ուսումնական տարվա մեծ մասը: Ես սիրում եմ յուրացնել թեմաները ճանապարհորդությունների շնորհիվ: Հենց դա է օգնում մարդուն բացահայտել այն, ինչ որ նա երբեք չի տեսել, լսել և ուսումնասիրել: Այս տարի սպասում եմ հենց այդպիսի արկածների և պատրաստ եմ ճամփորդել ու բացահայտել Հայաստանի դիտարժան մարզերը: Գիտեմ, որ այս տարվա առարկաներն ու ծրագրերն էլ ավելի դժվար են քան անցած, նախանցած տարիների ընթացքում ուսումնասիրածները, բայց մեկ է, կուզենամ և հույս ունեմ, որ կկարողանամ բարեհաջող ավարտել այս տարին, և ինչքան հնարավոր է քիչ կհանդիպեմ խոչընդոտների, որոնք ինձ կարող են ետ մղել իմ ճանապարհից: Ես կարծում եմ, որ այս տարին կանցնի շատ լավ, հետաքրքիր ու արկածային, ճանաչողական:

Նաև, սպասում եմ լավ գնահատականների և գիտեմ, որ դրա համար ինքս պետք է աշխատեմ: Ուսուցիչներից գրեթե բոլորի հետ ծանոթացել եմ և այս տարի ևս շատ կուզենամ լավ հարաբերություններ ունենալ իրենց հետ:

Оставьте комментарий