Ողջույն, այսօր կամփոփեմ հունիսյան հավես ճամբարը: Առաջին շաբաթը լի էր հետաքրքիր խաղերով, ընթերցանություններով և միասնական երգ ու պարով: Ազատ ժամանակ խաղում էինք մաֆիա, բառախաղեր, նկարում էինք: Ճամբարից առաջ հասցրեցինք այցելել Արատես ՝ միսս Մելքոնյանի հետ: Դիտեցինք ֆուտբոլային առաջնության վերջին խաղերը և նոր պարեր սովորեցինք ընկեր Մերիի հետ: Ունեցանք հետաքրքիր խոհանոցային աշխատանքներ, զբոսնեցինք ՙՙԿինո Հայաստան՚՚-ում: Ջոկատի մի մասը մեկնեց Իջևան, մի մասը չէր մասնակցում: Ընդհանուր, օրերն անցել են շատ բուռն և հետաքրքիր, իհարկե սիրելի միսս Անահիտի հետ:
Այսքանով ես կարող եմ ամփոփել ամառային հանգիստ և գեղեցիկ ճամբարը: Ձեռք բերեցինք նոր ընկերներ և լավ ժամանակ անցկացրեցինք սիրելի մայր դպրոցի միջավայրում:
Ջոկատավար ՝ Անահիտ Մելքոնյան: