Ես և մայրենին…

Ողջույն: Շուտով վերջանում է 3-րդ ուսումնական շրջանը, և այս ընթացքում մայրենի լեզուն ինձ համար դարձել է ավելի հարազատ ու ջերմ: Եկեք ընդունենք, որ հիմա գրեթե բոլորս մեր բառամթերքում ունենք ռուսերեն բառեր։ Դա իհարկե լավ է, երբ դու տիրապետում ես այլ լեզվի, սակայն չպետք է մոռանանք, որ մեր լեզուն հայերենն է, և այն ամենագեղեցիկն է։ Հիշենք Սիլվա Կապուտիկյանի պատգամը իր որդուն, և ինչու ոչ, նաև մեզ բոլորիս. «Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս»։ Մեր լեզուն հազարամյակների պատմություն ունի և իր կարևորագույն դերը հայ ժողովրդի պահպանության, զարգացման մեջ։ Ես շատ սիրում եմ մեր լեզուն և գտնում եմ, որ այն աշխարհի ամենաերգեցիկ լեզուներից է։ Այս շրջանի ընթացքում ես հասկացա, թե որքան կարևորը է մեր մայրենի լեզվի լավ և գրագետ իմացությունը, ուղղագրությունը և քերականական կանոնները սերտելը, ինչպես նաև հայ հանճարեղ գրողների ստեղծագործություններին ծանոթանալը։ Այս տարի մենք աշխատեցինք ընկեր Արևիկի հետ: Ասեմ, որ այս շրջանում մենք բոլորս էլ նկատեցինք մեր մեջ դրական փոփոխություններ։ Ինչքան էլ մեր կողմից սիրված լինեն այլ լեզուներ, մեր հայերենը միակն է և անկրկնելին: Եկեք միասին սովորենք մեր լեզուն և հայ ազգի ու մեծերի պատիվը բարձր պահենք:

Оставьте комментарий