Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով- խռով
երերուն- աներեր
երջանիկ- ապերջանիկ
ուժեղ- անուժ
տարակուսելի- տարակուսելի
կախյալ- անկախ
աղմկոտ- անաղմուկ
արատավոր — անարատ
զարդարուն- անզարդ
բարձրաձայն- ցածրաձայն
քաղցրահամ- դառնահամ
ընչատեր- անընչատ
շնորհալի- անշնորհք
երախտագետ- ապերախտ
գիտուն- անգետ
Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:
Սարսափ — երկյուղ, ծուղակ — թակարդ, պաղատանք — աղերսանք, ընչազրկություն — չքավորություն, գրավչանք — հրապուրանք:
Հռչակ — համբավ, առաջաբան — ներածություն, ավար — թալան, երազանք — տենչանք, հարգանք — պատկառանք:
3. Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ բառերը։
Եթե ես շուտ ապաքինվեմ, ես կկարողանամ երգել և նվագել համերգին:
Որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է միախմբվենք:
Նա չի մասնակցում երեկույթին, որովհետև երկրում չէ:
Մեր բակի շներին եմ կերակրել, սակայն վստահ եմ, որ ոչ ոք բացի ինձնից նրանց այլևս չի կերակրի:
Արեգը ներկա է այսօր դասին, իսկ Արփին վատառողջ է, բացակայում է:
4. Նամակ գրիր ընկերոջդ կամ ընկերուհուդ։
Ողջույն, Նռանե: Ինչպե՞ս ես: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է, և շուտով կկայանան քո մրցումները: Մենք սիրով քեզ կօգնենք և կնայենք քո ելույթը: Ափսոս դու չես գալիս մեզ հետ ճանապարհորդության: Հուսով եմ, որ առողջությանդ հետ ամեն ինչ կարգին է, և մրցույթներից առաջ կապաքինվես: Քեզ հաղթանակներ եմ մաղթում: Դե լավ, հիմա պետք է գնամ, պետք է պատրաստվեմ, շուտով պետք է դպրոցում լինեմ: Քեզ լավ օր և պարապմունքներ:
Եվա: