Հաշվետվություն. Փետրվար — մայիս.

Ողջույն սիրելի ընկերներ: Ահա ավարտվում է 3-րդ ուսումնական շրջանը, և առջևում ամառային արձակուրդներն են: Այսօր ուզում եմ ներկայացնել իմ բոլոր աշխատանքները, որոնք ես կատարել եմ փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում: Առաջարկում եմ սկսել:

  1. Բնագիտություն: Ահա իմ բաժինը:

Այս առարկան ես շատ եմ սիրում:

Այս առարկայի շրջանակում ծանոթացել ենք կայծակներին, թթուներին, ուսումնասիրել ենք ջերմաչափերի տեսակները, շնչառական օրգաններն ենք ուսումնասիրել, ծանոթացել ենք սեռական և անսեռ բազմացմանը և այլ հետաքրքիր թեմաներ, որոնց կարող եք ծանոթանալ իմ բլոգի բնագիտության բաժնում:

Պատմություն. Ահա բաժինը:

Այս ընթացքում ուսումնասիրել ենք Հին Հռոմը, ծանոթացել Արտաշես I-ի գործունեությանը, Ալեքսանդր Մակեդոնացուն ենք ուսումնասիրել և Գավգամելայի ճակատամարտը: Բոլոր աշխատանքները տեղադրված են իմ բլոգում:

Մայրենի. Ահա մայրենիի բաժինը:

Կարդացել ենք բազում հետաքրքիր պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ: Ծանոթացել ենք հայ մեծանուն գրողների, կատարել ենք հետաքրքիր աշխատանքներ և ստեղծագործել ազատ թեմաներով: Բոլոր աշխատանքներին կարող եք ծանոթանալ բլոգումս:

Մաթեմատիկա. Բաժինը:

Ընկեր Հասմիկի հետ ուսումնասիրել ենք բազմաթիվ կարևոր թեմաներ, որոնք բոլորը տեղադրել եմ բլոգումս: Ուսումնասիրել ենք տասնորդական կոտորակները, ամբողջ թվերը, տոկոսները, դիագրամաները և այլ հետաքրքիր թեմաներ:

Ռուսերեն. Ահա իմ բաժինը:

Կարդացել ենք հետաքրքրաշարժ պատմվածքներ և կատարել առաջադրանքներ: Նաև նկարել ենք մի քանի տեսանյութ, որոնք առաջարկում եմ դիտել իմ բլոգում:

Անգլերեն. Բաժինը:

Կատարել ենք տարբեր թեստեր, գրել հետաքրքիր շարադրություններ և կատարել տեքստային աշխատանքներ: Տեղադրված է իմ բլոգում:

Оставьте комментарий