« Օ՜, այս դեպքը միշտ կհիշեմ, որպես դաժան և անարդար պատահար: Այո, այն արտացոլում է միայն վատ հիշողություններ, որոնք ամբողջ կյանքիս ընթացքում չեմ մոռանա»:
Ահա, այս խոսքերով էր իմ ընկերոջ ուսուցչուհին հիշում իր ամուսնու մասին:
Ընկերս ինձ պատմել է, որ նույնիսկ հուզվել է այդ պատմությունը լսելիս: Ես ինքս փշաքաղվել եմ, և ուզում եմ ձեզ պատմել:
1936թ. Ամուսնացել են Մարիելա Բաղդասարյանն ու իր ամուսինը ՝ Հակոբը: Ամուսինը եղել է մի այլ կարգի բարեսիրտ և բարեհոգի, թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց հանդեպ: Անգամ այդ ժամանակ ՝ Ախալցխայում կատակել են, թե բարությունն ու Հակոբը հոմանիշներ են: Այդպես էլ սկսվել է պատմությունը: Նա օգնել է ամբողջ քաղաքին: Մեկի ծանր տոպրակներն է բարձրացրել, մեկին ճանապարհն է անցկացրել, մյուսին ֆինանսապես է օգնել, կային նաև մարդիկ, ում Հակոբը գյուղատնտեսական աշխատանքներում էլ էր օգնել, ծառատնկեր կազմակերպել, ծերերին հողային աշխատանքների ժամանակ օգնել է: Կինն էլ ամբողջ օրը նստած գովերգում էր ամուսնուն, թե ինչքան բարի և աշխատասեր է իր ամուսինը: Այսպես, նրանք երջանիկ ապրեցին մինչև 1956թ. Նրանք ուղևորվեցին Մարսել, քանի որ Հակոբն անտեղ բարեգործական աշխատանքներ էր պլանավորում կազմակերպել: Կինն էլ եկել էր հետը, աշխարհ տեսնելու:
Այսպես, իրենց ավտոմեքենայով շրջում էին մարսելյան փողոցներում, երբ հանկարծ Հակոբը չկարողացավ կառավարել մեքենան և խփեց մի երիտասարդ աղջկա: Դա համարվեց ամենամեծ ահն ու խայտառակությունը Հակոբի համար, որի համար մահապատիժ էր հարկավոր: Այսպիսով, ժամանեց Մարսելի գլխավոր և ամենապատշաճ ոստիկանությունը: Կնոջը ետ ուղարկեցին Երևան, ամուսնուն էլ բանտարկեցին: Այսպես, տարիներ անցան, բայց այդ վիշտը բարի մարդու սրտում այդպես էլ չմարեց, և դարդից ու մեղավորության զգացումից սպառված բարի մարդը մի նամակ գրեց.
ՙՙՄարիելա, սիրելիս: Հույս ունեմ, որ տուն ու աշխատանք գտել ես Հայաստանում: Ես վատ եմ, այլևս չեմ դիմանում: Ինքս ինձ պատժելու համար, ուզում եմ լքել քեզ: Ես այլևս ամենաբարի և կենսուրախ մարդը չեմ, այլև տանջված, չար սատանա եմ: Լավ կյանքով ապրիր, Մարիելա:
Հակոբ. “”
Ահա այսպես լքեց մեզ աշխարհի ամենաբարի և ամենաչար Հակոբը: