Մայրենի. Տնային առաջադրանք. 03.05.23.

1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

Յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

Սնունդ — ծնունդ, դանակ — բանակ, պարտեզ — քարտեզ, բերք — վերք, զատիկ — հատիկ, բառարան — վառարան, բռնակ — դռնակ, կատակ — հատակ, բյուր — հյուր, ձագ — թագ, մանր — սանր, մարագ — կարագ, դարձ — վարձ, ավագ — նվագ, թախտ — բախտ, կառք — փառք, հարթ — կարթ, լույս — հույս, ձյութ — հյութ, ճեղք — մեղք, շռայլ — մռայլ, նյարդ — լյարդ, նուրբ — սուրբ, թափոր — սափոր, մահակ — Սահակ, ջութակ- թութակ:

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զա-բյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Անբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բամբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն անբարձիչներ բերեցին, անբարտակ կառուցեցին: Գյուղը ամբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Оставьте комментарий