Իմ սիրելի կենդանին..

Ողջույն, ես Եվան եմ: Ինչքան էլ դուք ինձ լավ իմանաք, հավանաբար չգիտեք, թե ինչ բնասեր և կենդանասեր մարդ եմ ես: Ինձ համար կենդանիներն մի այլ աշխարհ են, և կարող են նույնիսկ կարող են փոխարինել մարդկանց: Ես միշտ էլ պաշտպանել եմ կենդանիների իրավունքներն ու մաքրության կողմից եմ եղել: Սակայն, ոչ բոլորն են հասկանում, որ կենդանիներն նույնպես շնչող էակներ են, նրանք էլ մարդկանց նման ունեն ընտանիքներ, ցեղեր, ընկերներ, կյանք, բնակավայր և վերջ ի վերջո ՝ սիրտ: Ես կարծում եմ, որ ամենաանբախտ կենդանիները ՝ միջատներն են: Նրանք թեև շատ փոքր չափսերի են, բայց նրանցից վախենում են, սատկացնում, իսկ մրջյուններն ընդհանրապես ամեն քայլի հետ էլ կյանք են կորցնում: Ինձնից կարելի է հասկանալ արդեն, որ ես շատ եմ սիրում կենդանիներ, և պաշտպանում եմ անգամ փոքրամարմին կենդանիներին և միջատներին: Սակայն, չնայած դրան ես գիտեմ, որ շատ կենդանիներ վատ վերաբերմունքի և խնամքի արդյունքում կարող են հարձակվել, կծել և վնաս հասցնել մարդուն:

Դե, իհարկե կենդանասեր լինելով ես ունեմ շատ սիրելի կենդանիներ: Ընդհանրապես, բոլոր կենդանիներն էլ գեղեցիկ և հետաքրքիր են յուրովի, և ինչպես մարդկանց, այդպես էլ կենդանիների մեջ չեմ սիրում համեմատություններ կատարել: Իմ սիրելի կենդանիներն շատ են, բայց ահա մի քանիսը:

Շուն — միշտ երազել եմ պահել, և կարծում եմ, որ օրերից մի օր կպահեմ: Չնայած նրանց չքնաղ գեղեցկությանն ու ժպիտ պարգևող արտաքնին նրանք պահանջում են մեծ խնամք:

Կատու — իմ ոչ պակաս ամենասիրելի կենդանիներից մեկը: Նրանք շատ յուրահատուկ, գեղեցիկ և էներգիա հաղորդող տեսք ունեն, իսկ նրանց աչքերի մասին կարելի է գրքեր գրել: Ահա այս տարօրինակ և հետաքրքիր հատկանիշների համար էլ սիրում եմ կատուներին:

Ձկներ — օ՜հ, սիրում եմ ջրային աշխարհը: Ընդհանրապես, ջրային կենդանիների և ծովամթերքի մեծ սիրահար եմ: Ձկները, նրանք կարող են լինել կարմիր, կապույտ, դեղին և ինչ գույնի ուզես, նույնիսկ լույս տվող և այնպիսի շլացուցիչ գույների երանգներ ունեն, որ աչքերդ ցավան: Ես ինքս պահում եմ ձուկ, և նրանց խնամքն այդքան էլ դժվար չէ:

Թութակներ — նրանք իսկական աշխարհ են: Օ՜հ, թութակ ասելիս այնպես եմ հրճվում: Նրանք իմ ամենա, ամենա, ամենաներն են, ու ես պատրաստ եմ միլլիոնավոր թութակներ պահել, և ամեն օր տեսնել փետուրների վառ գույները, գեղեցիկ երգը: Ինձ համար կապ չունի թութակի սեռը, միայն իրենց չափսերն ու գույները կարող են ստիպել գնել նրանց և նրանք իրենց հերթին ուրախություն կբարգևեն տիրոջը:

Ինչպես հասկացաք, ամենասիրելի կենդանիները շատ էին, բայց ես ինքս առանձնացնում եմ թութակներին և շներին: Ձկներին նույնպես շատ եմ սիրում, բայց դա ուրիշ պատմություն է:

Оставьте комментарий