Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
2.Գտիր տրված բառերին մեկական հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ, ճառագայթ, ամայի, գաղտագողի, աստիճանաբար:
Դեպք — պատահար, ընդհարվել — բախվել, մրրիկ — փոթորիկ, ճառագայթ — շառավիղ, ամայի — անմարդաբնակ, գաղտնագողի — գաղտնի, աստիճանաբար — հետզհետե:
Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ թմբուկները պատերազմ չէին գուժել հնդիկներին, պրերիայի եզրին մի գեղեցիկ գյուղակ կար։ Այնտեղ տղամարդիկ վաղ առավոտյան որսի էին գնում և երեկոյան տուն վերադառնում հարուստ պաշարով․ կանայք ուտելիք էին պատրաստում, կար անում, իսկ երեխաները արևածագից մինչև արևմուտ խաղ էին անում։ Բոլորն էլ երջանիկ էին և համերաշխ։
Իրանիշ — պատերազմ, գյուղակ, առավոտյան, որս, երեկոյան, տուն, պաշար, ուտելիք, կար, արևածագ, արևամուտ:
Անձնանիշ — թմբուկներ, հնդիկներ, տղամարդիկ, կանայք, երեխաներ:
Առաջադրանք
- Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները:
ա) Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
- Սյուժեն հետաքրքիր է։
- Պատկերավորման միջոցները շատ են — միշտ չէ, որ հեղինակները կարողանում են այսպիսի վառ և հետաքրքիր ձևերով արտահայտել հեքիաթի իմաստը: Չէ, որ սա հենց աստղի, վարդի մասին չէ: Նրանք ուղղակի նկարագրում են ներկա և իսկական կյանքում կատարվող իրադարձություններն ու դրվագները:
- Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
- Պատմելու ոճը հետաքրքիր է — պատմվում է շատ պարզ և հետաքրքիր, բայց իր հերթին նաև հետաքրքիր և հուզիչ:
- Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ — եթե հեղինակը շատ ուզի, կկարողանա ստեղծել կերպարներ, որոնք կփոխարինեն մարդկանց՝ առօրյան ներկայացնելու համար: Սակայն, այս հեքիաթում կերպարներն իրոք ամբողջական էին և համոզիչ, կարծես թե իրոք հնարավոր է, որ աստղը ընկնի և դառնա ծաղիկ:
- Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
- Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Այո, սա պատմություն է ջրաշուշանի մասին: Ժամանակին, մեր քաղաքի փոքրիկ լճակներից մեկի ափում ջրաշուշաններ սկսեցին ծաղկել: Մի առանձնահատուկ ջրաշուշան կար, այնքան գեղեցիկ էր, բույրը տարածվում էր ամբողջ մոտակայքով և տարբերվող գույները լցնում էին եռանդով բոլորին ու նոր շունչ հաղորդում լճակին: Սակայն օրերից մի օր, անտառապահները եկան լճակի մոտակայքում ծառերը ետելու, և կտրելու: Անմիջապես ջրաշուշանի հետևում էր գտնվում մի երկար ծառ, որը միշտ ստվեր էր անում շոգ օրերին, և դարձել էր մարդկանց փրկությունը: Ծառի վրա բույն էին դրել թռչունները, իսկ փչակում ապրում էր սկյուռը իր ձագերի հետ: Ներքևի հատվածում տեղ էին գտել մի շարք ծաղիկներ: Ծառը դարձել էր նաև ոզնիների տունը: Շուտով անտառապահները մոտեցան ծառին և տեղի ունեցավ մի դաժան պատմություն: Բո՛ւմ: Նրանք կտրեցին ծառը: Բայց նրանք չգիտեին, որ այնտեղ լցված էին ծաղիկներ, կենդանիներ որոնք բոլորը մի ակնթարթում վերացան: Այսպիսով կորուստները չվերջացան: Ծառը ընկավ ուղիղ մեր ջրաշուշանի վրա, տապալելով այն: Ջրաշուշանն հավասարվել էր գետնին, կենդանիները սատկել էին, իսկ ծառը այդպես էլ մնաց ջրաշուշանի վրա ընկած, փչակում էլ սկյուռերը… բույները ընկել էին ծառի կողքին, թռչունները մեջն էին: Ծաղիկները հողին էին հավասարվել, իսկ ոզնիները ջրաշուշանի օրին էին ընկել: Ծառն ընկել էր ուղիղ ոզնիների վրա: Տարիներն անցնում էին, իսկ ջրաշուշանը այդպես էլ տապալված մնաց ծառի տակ, որն արդեն փտում էր և մամռոտել էր: Տեսարանը չէր փոխվում: Այս կողմ, այն կողմ տարածված բույները, որոնցից շատերը արդեն լողում էին ջրի մակերեսի վրա, ոզնիները ընկած էին անշունչ, ծառը մամռոտած մտել էր հավերժական քնի մեջ, ծաղիկների արմատներն վաղուց փտել և մահացել էին, իսկ ջրաշուշանը այդպես էլ մնաց ճլորված: Խեղճը նոր էր բուսնել, սակայն չապրեց իր առաջին օրը նույնիսկ: Այդ տեսարանը սարսափելի էր, և այդ օրվանից անտառն դարձավ անշունչ և մարդկանց մուտքը արգելվեց: