Ամեն ինչ Միլանի մասին 😍💚🤍💓

Bongeorno! Mi ciamo Eva.

Դրոշ, զինանշան՝

Այսօր, ես կուզեի պատմել ձեզ Միլանի մասին: Միլանը գտնվում է Իտալիայում: Դե ինչ, սկսենք:

Հետաքրքիր փաստեր:

  1. Միլանը աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկն է: Այն կերտել են 2600 տարի առաջ:
  2. Միլանը չի տուժվել 14-րդ դարի «Ժանտախտ» հիվանդության ժամանակ:
  3. Հենց Միլանում է ստեղծվել իտալիական առաջին երկնաքերը:
  4. Միլանը ամենամեծ քաղաքն է Իտալիայում, զիջելով իր տեղը Հռոմին, սակայն գներն այստեղ ավելի բարձր են, քան մայրաքաղաք Հռոմում:

Կրթությունը Միլանում:

Միլանում կան մի քանի տասնյակ պատշաճ հաստատություններ, որոնք ապահովում են բարձրագույն կրթությունը: Դրանք են՝ Միլանի պետական և տեխնիկական համալսարանները, Բոկկոնի և Սուրբ սրտի կաթոլիկ համալսարանները և Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիան: Դպրոցները Միլանում միշտ ապահովված են կրթված և փորձառու ուսուցիչներով: Կրթությունը Միլանում երբեք խոչընդոտ չի դառնա:

Սպորտային Միլանը:

Միլանում շատ գնահատված է սպորտը, հատկապես ֆուտբոլն ու բասկետբոլը: Միլանը համարվում է երկու հզոր և ուժեղ ֆուտբոլային թիմերի ՝ Միլանի և Ինտերի, ինչպես նաև բասկետբոլային թիմերից ՝ Օլիմպիա Միլանոյի տունը: Միլանն ու Ինտերը 2 անգամ նվաճել են Չեմպիոնների լիգայի 10֊ը գավաթ: Ամենահաջողակ բասկետբոլային թիմ Օլիմպիան հաղթել է երեք եվրագավաթներ, աշխարհի գավաթներ, գավաթակիրների 3 գավաթներ և 25 ազգային առաջնություն։

Երաժշտության աշխարհը Միլանում:

Միլանը համարվում է բավականին երաժշտասեր քաղաք: Այստեղ է ծնվել և ստեղծագործել հայտնի կոմպոզիտոր, օպերային արվեստի մեջ անգնահատելի դեր ունեցող և հայտնի «Աիդա» օպերայի հեղինակ Ջուզեպպե Վերդին: Միլանը սիրում է հանգիստ և խաղաղ երաժշտություն:

Կլիմա:

Միլանի կլիման խոնավ մերձարևադարձային է, որը բնորոշ է հյուսիսային Իտալիայի ներքին հարթավայրերին ՝ տաք, խոնավ ամառներով և ցուրտ, խոնավ ձմեռներով ՝ ի տարբերություն երկրի հարավում գտնվող միջերկրածովյան կլիմայի։

Նկարչություն արվեստը Միլանում:

Մի ժամանակ այստեղ է ստեղծագործել և կերտել հնագույն բազմաթիվ գեղեցիկ նկարներ, հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչին: Դա եղել է մեծ պատիվ Միլանի համար: Մինչ այսօր էլ Միլանում շատ են ստեղծագործում և ընդլայնում արվեստի այս ճյուղը:

Տեսարժան վայրերը Միլանում:

Միլանն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք պարտադիր պետք է այցելել: Դրանք են՝ Սեմպիոնե այգին, Լա սկալա օպերային թատրոնը, Վիկտոր Էմանուել II-ի պատկերասրահը, հրապարակը, Սուրբ Ամբրոսիոյի բազիլիկը, Միլանի հայտնի գոթական տաճարը և այլ գեղեցիկ վայրեր:

Оставьте комментарий