Դե, այդքան էլ 6 չէ: Ավելի շուտ 9:
Ես այստեղ մանկապարտեզից եմ: Հենց դպրոցում, տարօրինակ դեպքեր երբեք չեն պատահել, քանի որ մեր դպրոցը լի է ջերմությամբ, հարգանքով և սիրով միմյանց նկատմամբ: Ամենակարևոր դասարանը ինձ համար ես համարում եմ 1-ը: Այնտեղ ինձ տվեցին հիմքը, որով ես շարունակում եմ հիմա: Ամենավատը ՝ 4-րդը: Չգիտեմ թե ինչու: Ինձ ուղղակի այդ թիվը դուր չի գալիս, և առհասարակ այդ տարիքս չեմ սիրում: Ամենահաջողվածը անշուշտ 6-ն է, որովհետև ես ծանոթացա երկու անկրկնելի աղջիկների ՝ Անիի և Հասմիկի հետ, իսկ հետո մենք դարձանք ընկերներ, միավորվելով և դառնալով 7 հոգի: Ամենածիծաղելին նույնպես 6-ն է, արկածոտը 5-6: Ամենաչսիրելին 2-րդն էր, որովհետև անհետաքրքիր տարիք էր և չկային այն արկածները, որոնց ես հիմա հանդիպում եմ ամեն օր: իսկ ամենաանհետաքրքիրը 3-րդը: Չգիտեմ, հետագայում ինչ կլինի, բայց այժմ ամենալավը 6-ն է: