Մայրենի. Տնային առաջադրանք. 20.04.23.

Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր մեկ բառով:

Բարկությունից կամաց-կամաց գունատ էր դառնում (գունատվում էր):
Տերևներն արդեն դեղին էին դարձել (դեղնել էին):
Հայացքն ավելի ջերմ էր դարձել (ջերմացել էր):
Մի քիչ էլ առաջ գնաց ու կանգնեց (առաջացավ):
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են (ուշացար):
Նրա այդ շարժումից թագավորը նորից քար դարձավ (քարացավ):

Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բառերի համապատասխան ձևերով:

Ջուրը մտնողը (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկնողը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտնողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն անցնողը (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացող (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:

Կետերի փոխարեն գրիր տրված բայերի համապատասխան ձևերը:

Փորձված, սոված, տաշած, ընկած, բերած, կտրած, չտեսած:
Կուշտը սովածի համար մանր է բրդում:
Քամու բերածը քամին կտանի:
Փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Ջուրը չտեսած չեն բոբիկանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ընկածին չեն խփում:

Оставьте комментарий