Մայրենի. Տնային աշխատանք. 19.04.23.

Ընթերցանություն. Ա. Իսահակյան. Եղնիկ.

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Անտառը մի մեծ ընտանիք էր, որը իր մեջ ներառում էր կենդանիներին, չքնաղ ու անկրկնելի բնությունը և նկարագրվում էր՝ որպես դրախտ: Այն միշտ դալար և կանաչ էր, ծառերը՝ բարձր ու հպարտ, իսկ կենդանիները միմյանց հետ հաշտ ու իրենց սիրելիլ անտառին նվիրված: Թռչունների դայլայլը երբեք չէր լռում այս գաղտնի և հեքիաթային անտառում: Իհարկե, զուր չէ, որ եղնիկն ուզում էր վերադառնալ: Նա կարոտել էր առվակների և գետերի հոսող քաղցր ջրին, պաղ աղբյուրներին և անտառային զով քամիներին: Նա կրկին ուզում էր վերադառնալ այն խոր, կանաչ և հանգիստ անտառ, որտեղ նրան էին սպասում ծնողներն ու ընկերները: Կարծես թե անտառի ուռենիները թեքվել և լալիս էին գեղեցկադեմ եղնիկի հեռանալու պատճառով: Անտառը միշտ տարբերվում և առանձնանում էր իր հպարտ և երկինք ձգվող ծառերով, տարատեսակ բույսերով ու ծաղիկների նեկտարի չքնաղ բույրով, որը տարածվում էր ամբողջ անտառով մեկ և թթվածին պարգևում բոլորին: Անտառը չէր ճանաչում ո՛չ ամառ, ո՛չ ձմեռ: Ծաղիկներն այնտեղ միշտ վառ գույներով էին պատված, իսկ մշտադալար եղևնիներն ավելի ու ավելի էին հարստացնում չնաշխարհիկ անտառի տեսքը, ուր ձիգ և սևաչյա եղնիկը տենչում էր վերադառնալ:

բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Կարծում եմ մի դեպքում այո, բայց մի դեպքում էլ՝ ոչ: Սա սովորական նախադասություն է: Եթե վերլուծենք, ապա կհասկանանք, որ դա եղել է անհաջող փորձ, երբ հերոսը փորձել է բռնել եղնիկին, սակայն նա փախել է: Այստեղ հակասությունը և տարօրինակությունն այն է, որ նա վազեց նրան բռնելու այն ժամանակ, երբ նա արդեն պատրաստվում էր հեռանալ: Բացի սրանից, ես այլևս ոչինչ չնկատեցի: Սովորական փոքրիկ, բայց խորիմաստ գրական նախադասություն է:

Оставьте комментарий