Համո Սահյան
2. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր:
Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:
Գետնի վրայով հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են, հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է Լայնահուն լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու վճիտ ջուր ունի: հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը լեռնային սքանչելի լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում: