День: 13 апреля 2023
Ինչպիսի՞ն եմ ես այսօր..
Ընդհանրապես ՝ ծիածան: Այո, ես կարծում եմ, որ օրվա ընթացքում ես շա՜տ եմ փոխում իմ զգացմունքները և բնավորությունը: Ես կարող եմ շատ կարճ ժամանակահատվածում կարծիք կազմել մարդու մասին, և փոխել այն հաշված վայրկյաններ հետո: Այսօր, ես նույնպես ծիածան եմ: Չէ՞ որ չգիտես, թե ինչ կարող է պատահել րոպեներ անց: Դրա համար էլ, ես ամեն օր փորձում եմ կառավարել իմ զգացմունքները: Այսօր, ես ավելի բարի եմ և հումորի զգացումս տեղն է, իսկ ընդհանրապես լինում են օրեր, երբ չեմ ցանկանում շփվել ոչ մեկի հետ, միայն ուզում եմ նստել պատուհանագոգին, թեյ խմել և ընթերցել: Իմ կարծիքով, ես չեմ կարող ասել թե ինչպիսի՞ն եմ այսօր: Ես ամեն օր ուրիշ եմ, ու կարծում եմ, որ բոլորն էլ այդպիսին են: Իսկ ընդհանրապես միշտ հումորով, հավես և հետաքրքիր էակ եմ այս աշխարհի վրա: