Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ սիրելի պարթամ բակը կանաչել է՝ բացելով իր դռները գարնան ջերմ արևին։ Բակում չարաճճի երեխաներն ուրախ — զվարթ խաղում,պարում ու աղմկում են։ Երեխաների մայրիկները ամեն օր զրուցում են իրենց հարևանների և հարևանուհիների հետ, քննարկում օրվա անցուդարձն, կարևոր իրադարձություններն ու անելիքը: Ալարկոտ կատուն պատի երկայնքով, ծուլորեն փռված արևի տակ՝ խաղում է իր փափուկ, երկար պոչի հետ: Մեր բակի շունը երկար պոչը տնկած անդադար դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է: Շուտով արդեն երեկո է: Հայրիկները աշխատանքից հոգնած և տանջված իրենց օրվա վաստակն ու հացի գումարն առած , վերադառնում են իրենց սիրելի տուն: Քաղաքի վրա դանդաղ և լուռ իջնում է աստղալից մութ գիշերը: Եվ վերջապես զբաղված, կարևոր ու ծանր օրից հետո բոլոր բնակիչները վերդառնում են տուն և բակը կրկին լռում խաղաղվում է, մտնելով խորը քնի մեջ:
ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ:ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։
Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ըն․դունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։
Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․
«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սև գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերևաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։