1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, կ, ր, յ:
Ն:
3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:
Սնունդ-ծնունդ, դանակ-բանակ, պարտեզ-քարտեզ, բերք-վերք, զատիկ-հատիկ, բառարան-վառարան, բռնակ-դռնակ, կատակ-հատակ, բյուր-հյուր, ձագ-ծագ, մանր-սանր, մարագ-կարագ, դարձ-բարձ, ավագ-նվագ, թախտ-բախտ, կառք-փառք, հարթ-կարթ, լրագիր-օրագիր, հերթ-Քերթ, լույս-հույս, ձյութ-հյութ, ճեղք-մեղք, շռայլ-մռայլ, նյարդ-լյարդ, նուրբ-բուրդ, թափոր-ծափոր, մահակ-պահակ, ջութակ-?: