Մայրենի. Տնային առաջադրանք. 03.04.23.

Պատմիր Ղ․ Աղայանի մասին մի քանի նախադասությամբ․ ճանաչիր նրան։ Դե՜, քանի որ մենք չենք ուսումնասիրել Աղայանի կենսագրությունը, կարող եմ միայն ասել թե ի՞նչ եմ մտածում նրա, իր մարդկային հատկությունների և ստեղծագործությունների մասին: Օ՜, հետաքրքիր է: Հետո կհամեմատեմ ու գույն կտամ հանճարեղ մանկագրին: Կարծում եմ, Թումանյանի մտերիմ և ջերմ ընկերը լինելով, նա նույնքան հանճարեղ գրող և բարի, իմաստուն պապիկ է եղել, որը նվիրել է հայ ազգին ահռելի գրական և բարոյախրատական ժառանգություն:

Ներկայացրու «Անահիտ» հեքիաթը։ Դե՜, նախ սկսեմ նրանից, որ Աղայան շատ չեմ ընթերցում, բայց Անահիտին ծանոթ եմ դեռ փոքր տարիքից: Կարդացել հեքիաթը, դիտել մուլտֆիլմը, վերջերս էլ նայել եմ գեղեցիկ երաժշտական բեմադրությունը: Պատմվում է մի հասարակ գյուղացի, բայց իմաստուն, գեղեցիկ, քաջ ու անվախ աղջկա մասին, որը կժով ջուր է տալիս անծանոթ արքայազն Վաչագանին, իսկ ավելի ուշ ամուսանանում և դառնում արքայական ընտանիքի անդամ: Հեքիաթը ցույց է տալիս, որ անկախ մարդու սոցիալական դիրքից, յուրաքանչյուրը իր գիտելիքների, տաղանդի, բարության, անշահախնդրության շնորհիվ կարող է հասնել բարձունքների: Վստահ եմ որ հեքիաթը սիրված է շա՜տ հայ մանուկների կողմից: Հեքիաթում հրաշալի նկարագրվում է ընկերությունը, հավատրմությունը, մարդասիրությունը և բնության նկատմամբ սերը: Իսկ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ընթերցելով այն:

Արդյո՞ք նկատեցիր բացասական կերպարների։ Այո իհարկե, ծերունի դևը և իր հարյուրավոր քրմերը, որոնք խամրեցնում էին երկիրը, վատ և մութ գործեր էին կատարում և վերջիվերջո պատանդ էին վերցնում մարդկանց, այդ թվում և Վաչագանին, Վաղինակին ու Զանգիին:

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։ Չկա, քանի որ շատ անգամ ընթերցել եմ, և այդ ժամանակ էլ բոլոր բառերի բացատրությամբ հետաքրքրվել եմ:

Ներկայացրու Անահիտին։ Անահիտը քաջ, իմ կարծիքով կրակոտ, սլացիկ և ընդունակ աղջիկ էր: Բայց ինչպես նրան նկարագրում է Աղայանը, մյուս կողմից էլ բարեսիրտ, փափկասիրտ, բարի, գեղեցիկ, բարեհամբույր և հյուրընկալ հայուհի էր:

Համեմատիր հեքիաթը ժամանակակից մոտիվներով նկարահանած մուլտֆիմի հետ,ներկայացրու նմանություններն ու տարբերությունները։ Դե իհարկե՝ գույները: Իրականում, կարդալիս այդքան գունեղ չես պատկերացնում ամենը, ինչ կատարվում է գրքում, սակայն ֆիլմը դիտելիս իսկական հրաշք է: Այսպիսի գունեղ, վառ, գեղեցիկ և ակնահաճո մուլտֆիլմերը գրական գործը ավելի արտահայտիչ, պատկերավոր և մատչելի են դարձնում: Նաև, ժամանակակից սցենարիստները և ռեժիսորները սիրում են փոփոխել գրքում կատարվող գործողությունների ընթացքը, ինչը մեկ հաճելի է, մեկ էլ տհաճ: Նման են պատկերված հերոսները: Իրոք, նրանք այդպիսին էին, ինչպիսին պատկերացնում էի կարդալիս:

Оставьте комментарий