
Ենգիբարյանը ՝ մարդ:
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ: Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։ Մանկուց սիրել է Պուշկինի բանաստեղծությունները, Անդերսենի հեքիաթները և տիկնիկային թատրոն։ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր: Ցավոք, 1972թ հուլիսի 15-ին վախճանվել է, ծանր հիվանդության պատճառով: Նշեմ, որ մահացել է 37 տարեկան վաղ հասակում:
Ենգիբարյանը ՝ ծաղրածու:
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1958թ նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում` խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962-ին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»(1963թ.): 1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն` սկզբնավորելով ինքնատիպ, նոր` «ենգիբարյանական ուղղությունը»: Խաղացած լավագույն ներկայացումներից են` «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները» և այլն: Կարելի է ասել, նա եղել է սիրված բոլորի կողմից, և միշտ գերազանց ծաղրածու: Վստահ ասենք, որ նա ունեցել է ծաղրածույի մեծ կարիերա և հաջողություններ: Չեխ երգիչ Կարել Գոտը, որը մտերիմ է եղել Լեոնիդ Ենգիբարյանի հետ, 1974 թվականին ձայնագրել է «Byl jak já» երգը, որը նվիրված է ծաղրածուի հիշատակին։
Ենգիբարյանը ՝ գրող:
Դե իհարկե, նա համարվել է նաև փայլուն արձակ պատմություններ գրող: Նրա հայտնի ստեղծագործություններից են «Մի նեղացրեք մարդուն», «Աղջնակին, որ թռչել գիտի», «Դու, ես և իմ տխրությունը» և «Չէ ու Հա»: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ», «Վերջին ռաունդ» գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ Քանի որ, նրան ճանաչում ենք ավելի շատ, որպես դերասան, ես չկարողացա գտնել այլևս ոչինչ իր գրական գործունեության մասին: