Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։
Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն, և խնդրում:
-Աստված, գոնե մի անգամ էլ ինձ մի բան տուր, ի՞նչ կլինի: Տուր, որ մի քիչ էլ մարդուն վայել կյանքով ապրեմ:
Աստծու հրեշտակներից մեկի խիղճը շատ է տանջում: Գնում է Աստծո մոտ ու ասում.
-Տեր Աստված, ոչ ոք այսքան չի աղոթում քեզ, մեղք է: Մի անգամ էլ նրան ձեռք մեկնիր:
-Ասելու բան չունեմ: Կօգնեմ, կտամ: Բայց բազկաթոռին նստում է, և ասում է տուր հա տուր: Այդպիսի մարդուն ինչպե՞ս տամ: Անարդարը գոնե տեղից վեր կենա, աշխատի ես էլ կօգնեի՝ կտայի: