
Այս թեմայով խոսելը ինձ համար շատ դժվար է: Իրականում, երբեք չեմ զրուցել այս թեմայով: Կարծում եմ, որ սա այսօր շատ արդիական է: Մարդիկ հրաժարվում են շարժվել դեպի լուսավոր ապագա: Նրանք կարծում են, որ մեկ անգամ փորձելուց և ձախողվելուց հետո, այլևս ոչինչ չի ստացվի: Դե լավ, հերիք է խրատներ տամ: Իրականում, ինքս էլ եմ այդպես կարծում: Ահավոր վախենում եմ վելերակներից, և ինձ թվում է, որ երբեք չեմ հաղթահարի այդ վախը, թեպետ փորձել եմ շատ անգամ: Այդ պատճառով էլ չեմ կարող համոզել ընթերցողներին ոչնչում:
Սակայն, ես փորձում եմ հաղթահարել իմ վախը, և եթե չեմ կարողանում ու չեմ կարողացել, ուրեմն ճիշտ քայլերով չեմ փորձել և արդյունավետ աշխատելուց հետո անշուշտ կկարողանամ: Այո, աշխարհում անհնարին ոչինչ չկա, եթե շատ ուզենք: Բայց մեկ է, այդ մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ, սակայն միգուցե դա նրանից է, որ դեռ չեմ հանդիպել իրական խոչընդոտների, անկարելի և անհնարին երևույթների: Աշխարհում ինձ համար կան բազմաթիվ անհաղթահարելի սարեր, ձորեր, հիվանդություններ, բայց գաղտնիք չէ, որ այսօր դրանք բոլորն էլ հաղթահարված են մարդկանց կողմից՝ շատ ջանքեր թափելու և պատրաստակամության արդյունքում:
Բայց մեկ է, չպետք է շփոթել դժվարությունն անհնարինի հետ: Այո, վախ և դժվարություն հաղթահարելը դժվար է, բայց հնարավոր է, իսկ անհնարինը հնարավոր դարձնելը ՝ անհնար: Վերջապես, միայն մահն է անհնար հաղթահարել և միայն մահվանից հետո է հնարավոր ինչ որ բան փոխել:
Բայց կարծում եմ, պետք է հանել «չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» միտքը մեր գլխից:
Շատ դժվար էր ինձ համար ստեղծագործել այս թեմայով: Բայց այս հարցում ես երբեք չեմ ասի «չեմ կարող»: Քանի որ իմ երևակայությունն ու բառապաշարը ինձ միշտ օգնում են: