- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
- Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսները կիրառվում են բժշկության մեջ, կենցաղում, տեխնիկայի շատ բնագավառներում։