
Խոսե՞նք Չարենցից: Նախ, շնորհավորում եմ մեզ բոլորիս վաստակաշատ հայ գրող Եղիշե Չարենցի ծննդյան կապակցությամբ:
Չարենցը սեր է: Ինչքա՜ն հուր ու կրակ կա նրա սրտում և մտքում, ինչքան ափսոսանք ու թախիծ կա նրա հոգում: Չարենցը մի լույս է հայ ժողովրդի և գրականության համար: Նա կերտել է մի գրական աշխարհ, որը ուրիշ ոչ ոք չէր կարող անել: Չարենցի մասին խոսելիս՝ չմոռանանք Ռեգինային: Բայց, չէ՞ որ հենց նրա շնորհիվ են պահպանվել բանաստեղծի ձեռագրերի 70 տոկոսը:
Ես միշտ հպարտանում և զարմանում եմ: Ինչպե՞ս կարող է մարդ այսպիսի տաղանդավոր, բարի և հետաքրքիր լինել: Իհարկե, մի կողմից էլ, Չարենցը եղել է, իր իսկ բնութագրմամբ, հոգեկան, տարօրինակ ու կնամոլ:
Չարենցը արևի մի կտոր է, շող է, որը ունի միայն ու միայն ինքը ՝ Եղիշե Չարենցը: Ամբողջ հայ ազգը սիրում, խոնարհվում և շնորհակալություն է հայտնում նրան, այսպիսի մեծ գրական ժառանգություն պարգևելու համար: Չարենցին ներքուստ տեսնում եմ կարմիր, արտաքնապես՝ մոխրագույն:
Եղիշե Չարենցի ձեռագրերի որոշակի մասը կորցրել ենք, և մի մեծ պաշար էլ նա թաղել է իր նախկին կնոջ ՝ Արփենիկի հետ: Եվ վերջապես, Հայաստանի բարն ու բառը, հայուհիների գեղեցիկ պարն ու հնամյա քաղաքներն այնքան սիրով նկարագրող ու գովերգող “Չարենցը սեր է”: