Քո նախասիրությամբ ընտրիր մայրերին նվիրված բանաստեղծություն և ներկայացրու։
Պարույր Սևակ.
Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Բառարանի օգնությամբ գրիր տասը նորաբանություն և հնաբանություն, բացատրիր։
Ցորյան — ցորեն
Մարմարիոն — մարմար
Պաքել — պաչել
Մատուցանել — մատուցել
Լյառն — լեռ
Կառափ — գլուխ
Զի — որովհետև
Աշտե — երկար կոթով նիզակ
Ժողկոմ — ժողովրդական կոմիսար
Մասիսվել —
Շարունակում ենք կարդալ Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքը, շարունակություն։
Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է առավոտյան ծեսը՝ որոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զուգագուլպաները՝ դրանք ու…ած ծնկների մոտ ամրա…ցնելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուրծքը հավաքում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կեղծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։
Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծածկվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մութ կապույտ թիկնոցով ծածկելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ողջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։
Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ… Ամեն ինչ ճիշտ է։
Բնակարանում արդեն բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։
Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զարդարված ճանապարհորդները ծիծաղելով զրուցում են տախտակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են առջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տախտածկամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։
-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սանրվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:
Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փորձառու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լպրծուն, չարանենգ և գայթակղիչ։
Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լոգասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բամբասում են տաք սալօջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։