Զրույց մայրիկիս հետ և նրա մասին…

Մայրիկիս շատ եմ սիրում: Դե իհարկե, չկա այս աշխարհում մեկը, ով չի սիրում իր մայրիկին: Այդպիսի մարդկանց ատում եմ և չեմ հասկանում նրանց մտածելակերպը: Ինչպես է կարելի չսիրել այն մարդուն, ով քեզ լույս աշխարհ է բերել, գուրգուրել, քեզ հետ եղել և կերակրել: Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ այսպիսի հրաշք մայրիկ: Ես միշտ գիտեմ, որ ինչ էլ լինի, մայրս իմ կողքին է և կշտապի օգնության: Մայրիկս ինձ ամեն ինչում օգնում է, զրուցում ինձ հետ և կատակում է: Ես անչափ սիրում եմ իմ մայրիկին, քանի որ հենց նրա շնորհիվ եմ հիմա սա գրում:

Միակ բառերը, որոնցով ես կարող եմ նկարագրել մայրիկիս դրանք են «գեղեցիկ, բարի, հոյակապ, հոգատար, ուշադիր» և ուղղակի անփոխարինելի էակ իմ կյանքում: Մայրս ինձ համար ամեն ինչ է, և ես անգամ պատկերացնել չեմ կարող իմ կյանքը առանց նրա և իր ձայնի:

Ես շատ եմ անհանգստանում, երբ մայրիկիս հետ բան է պատահում և նա նույնպես: Այո, մեկ-մեկ մտածում եմ, թե մայրս խիստ է, բայց ոչ: Նա ուղղակի շատ հոգատար է, և չի ուզում, որ ինձ հետ հանկարծ ինչ որ բան պատահի և ինձ զգուշացնում է վտանգի մասին: Նաև մայրիկս ինձ միշտ օգնում է դաշնամուր նվագելուց, քանի որ նույնպես հաճախել է երաժշտական դպրոց:

Մայրիկս իմ աշխարհն է, և ես ուզում եմ, որ նա դեռ շա՜տ երկար ժամանակ լինի իմ կողքին: Շնորհավորում եմ բոլոր կանանց գալիք մարտի 8-ը:

Այժմ, ուզում եմ մի քանի հարց տալ մայրիկիս…

-Եղե՞լ են պահեր, երբ մտածել ես, որ ես շատ վատն եմ:

-Խելառիկ, իհարկե ոչ, եթե նույնիսկ բարկանում եմ ու դու եզրակացնում ես, թե վատն ես, դա նրա համար է, որ ուզում եմ դու լինես ամենալավը, գոնե ինձ համար:

-Իսկ ինչո՞ւ հենց Եվա:

-Նախ՝ իմ սիրելի անունն է, Աստվածաշնչյան անուն է և նշանակում է կյանք:

-Ի՞նչ գույների մեջ ես ինձ պատկերացնում:

-Ժպտում եմ, որովհետև չէի մտածել քեզ որոշակի գույների մեջ տեսնել: Ամեն վայրկյան մի գույն ունես. երբ ժպտում ես, դեղին ես, երբ տխուր ես, ես եմ դառնում անգույն, երբ փայլում ես ուրախությունից կամ որևէ հաջողությունից, պսպղան կարմիր ես: Իսկ ընդհանրապես ծիածան ես:

Оставьте комментарий